Կանաչապատման աշղեկ

Ընկերության անվանումը: 
"Լանդշաֆտ Դիզայն" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Կազմակերպությունը փնտրում է արդյունքի հասնելու մղումով, ընդգծված կազմակերպչական հատկանիշներով, ազնիվ ու բանիմաց աշղեկի՝ համալրելու մեր երիտասարդ թիմը: Աշխատանքային օրերն են երկուշաբթի – ուրբաթ՝ 9:30 – 18:30, շաբաթ՝

Աշխատանքային պարտականությունները: 
  • Կազմակերպել կանաչապատման աշխատանքների բնականոն ընթացքը
  • Հոգալ իր ենթակայության տակ գտնվող այգեգործ բանվորների կարիքները, կազմակերպել և վերահսկել նրանց աշխատանքը տարածքում, հետևել նրանց կողմից աշխատանքի պատշաճ կատարմանը և արտաքին տեսքին:
  • Կազմակերպել բույսերի գնումը, տեղափոխումը և տնկումը տարածքում:
  • Կազմակերպել սիզամարգերի հիմնման և այգիների խնամքի աշխատանքներ
  • Հետևել իր ենթակայության տակ գտնվող գործիքների ,տեխնիկայի, մեքենայի սարքինությանն ու ամբողջականությանը
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձ  /նվազագույնը          2 տարի/  տվյալ կամ հարակից ոլորտներում (կանաչապատում, շինարարություն )
  • Վարորդական իրավունք և մեքենա վարելու ունակություն / Ford Transit/
  • Կազմակերպչական և կոմունիկացիոն ընդգծված ունակություններ
  • Արդյունքի հասնելու մղում, մտքի ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  •  Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Աշխատանքի հանդեպ սեփականատիրական զգացում
  • Սովորելու և ինքնազարգացման մղում
Դիմելու ընթացակարգը: 

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին և ունակություններին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը  / CV /  hr@landshaft.am  էլ-հասցեին և մենք ուրախ կլինենք դիտարկել այն:

Դիմելու վերջնաժամկետ: 
Saturday, June 29, 2019
Ընկերության մասին: 

«Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ., որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: 8 տարվա գործունեության ընթացքում մենք հասցրել ենք աշխատել 1000-ից ավելի պատվիրատուների հետ՝ նախագծելով, ոռոգելով, կանաչապատելով և լուսավորելով նրանց այգիները և մեծագույն խթան հանդիսանալով այգեշինկան մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:

Այսօր «Լանդշաֆտ» ընկերությունը հանդիսանում է միակը այս ոլորտում, որը առաջարկում է այգու շինարարության համալիր մոտեցում այն է՝ այգու համար ամեն հնարավոր բան մեկ հարկի տակ: