Գլխավոր մասնագետ

Ոլորտ: 
Գիտություն / Կրթություն / Դասընթացներ
Կազմակերպության անվանում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Աշխատանքի վայրը: 
Տերյան 74, Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիրը: 

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարնը փնտրում է Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետի։

Աշխատանքային պարտականությունները: 
  • Ներբուհական իրավական ակտերի մշակման և ներդրման գործընթացի կազմակերպում,
  • Ուսումնամեթոդական աշխատանքների համակարգում և վերահսկում,
  • Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ձևավորում,
  • Մասնագիտական  կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ձևավորման հետ կապված աշխատանքների համակարգում,
  • Ուսումնական գործընթացների հետ կապված աշխատանքների կազմակերպում դեկանատների, հեռակա ուսուցման դեպարտամենտի և քոլեջների հետ։
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Կրթության ոլորտում աշխատանքային փորձ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվության զգացում, թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ։
Դիմելու ընթացակարգը: 

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական և ուղեկցող նամակ career@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ՝ Գլխավոր մասնագետ:

Բացման օրը: 
06/03/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
22/03/2019
Ընկերության մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան