Գլխավոր ինժեներ

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
Դելտապրո ՍՊԸ / Deltapro LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«Դելտապրո» Ընկերությունը փնտրում է փորձառու գլխավոր ինժեներ հետևյալ պարտականություններով՝
 

Աշխատանքային պարտականությունները: 

- ապահովել ընկերության արտադրության արդյունավետության և աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, արտադրության ժամանակին ու որակյալ նախապատրաստումը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը,
- մշակել տարեկան և ընթացիկ արտադրության պլան,
- ընկերության միջին և երկարաժամկետ բիզնես-պլաններին համապատասխան ղեկավարել արտադրության ներքին գործընթացը, 
- ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը,
- իր իրավասության սահմաններում համակարգել Ընկերության Արտադրության և պրոյեկտների համար պատասխանատու աշխատակիցների աշխատանքը, ստորագրել փաստաթղթեր, տալ ցուցումներ և վերահսկել դրանց կատարումը,
- ղեկավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ իր գործառույթների հետ կապված աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,
- կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ իրականացնել փոխգործակցություն, նրանցից ստանալ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների իրականացման համար:

Պահանջվող որակավորումները: 

Բարձրագույն մասնագիտական կրթություն․

Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ արտադրության կամ շինարարության ոլորտում.

Ուժեղ կառավարչական հմտություններ.

Autocad, archicad և այլ ծրագրերի գերազանց իմացություն.

Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն.

 

Վարձատրություն/աշխատավարձ: 
Աշխատավարձ՝ մրցակցային
Դիմելու ընթացակարգը: 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV ուղարկել hr@deltapro.am էլեկտրոնային հասցեին վերնագրի մասում նշելով՝  գլխավոր ինժեներ․

Բացման օրը: 
28/02/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
28/03/2019
Ընկերության մասին:

   Դելտապրո ընկերությունն իրականացնում է դռների, պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների, ապակե ցուցափեղկերի, ավտոմատ և սլայդ դռների, շետավարագույրների, դարպասների, գրասենյակային միջնորմերի և կահույքի արտադրություն և տեղադրում:
    Հիմք ընդունելով միայն բարձրորակ հումք՝ ընկերությունը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես լավագույն լուծումների առաջարկողը հայաստանյան շուկայում: