Գանձապահ

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
ԴԱՐՖ ՍՊԸ "Մեծ Անիվ"
Աշխատանքի վայրը: 
Շենգավիթ վարչական շրջան, Արտաշիսյան 74
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մեծ Անիվ" ընկերությունը աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան անձանց` Շենգավիթ վարչական շրջան, Արտաշիսյան 74 մասնաճյուղի գանձապահի թափուր հաստիքի համար:

 

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանք կանխիկ և անկանխիկ դրամով 

Հաշիվների դուրս գրում

Ապառիկ վաճառքների ձևակերպում

Կատարել դրամարկղի գումարի ճշգրիտ մուտք և ելք

 

Պահանջվող որակավորումները: 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
– Աշխատանքային փորձը կանխիկ դրամով պարտադիր է
- MS Office փաթեթի, 1C ծրագրի, E-inviocing-ի լավ իմացություն
– Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
– Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
- Պատասխանատվության զգացում 
- Ազնիվ, կարգապահ, պարտաճանաչ

Դիմելու ընթացակարգը: 

Աշխատանքին դիմելու համար ուղարկեք Ձեր ռեզյումեն` info@metsaniv.am էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Գանձապահ» բառը: 
Առանց նկարի ռեզյումեները չեն դիտարկվի: 

Բացման օրը: 
28/02/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
28/03/2019
Ընկերության մասին:

Մեծ Անիվ» բրենդը հիմնադրվել է 1999 թվականին:

Ի սկզբանե մասնագիտացած էր շինարարական և հատուկ տեխնիկայի, բեռնատար և գյուղատնտեսական նշանակության տրանսպորտային միջոցների համար նախատեսվող անվադողերի վաճառքով: Այդ պատճառով ընկալվում էր որպես մեծ անիվներ (անվադողեր) վաճառող բրենդ:

Առաջին հենակետը հանդիսացավ 20 ք.մ. մակերես ունեցող Չարենց 90 հասցեում գտնվող փոքրիկ խանութը, որտեղից, հետագայում, ձևավորվեց Հայաստանում գործող անվադողերի, անվահեծերի, մարտկոցների, ավտոյուղերի և պահեստամասերի վաճառակետերի ամենամեծ ցանցը:

1990-ական թվականների վերջին քաոսային շուկան և ապրանքային դեֆիցիտի խնդիրը պատմականորեն ստեղծեցին նպաստավոր պայմաններ բրենդի զարգացման համար: Շուկայի ուսումնասիրությունների, վաճառքների գրագետ համակարգի, ապրանքային և գնային արդյունավետ քաղաքականություն ունենալու շնորհիվ «Մեծ Անիվը» կարճ ժամանակահատվածում զբաղեցրեց ամուր դիրքեր ոչ միայն ''մեծ անիվների'', այլև մարդատար ավտոմեքենաների անվադողերի շուկայում:

Այսօր բրենդը հանդիսանում է գերմանական Continental, ճապոնական Nitto , Dunlop , ռուսական Kama, Viatti , եվրոպական Matador , թուրքական Petlas, Starmaxx և այլ աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը: Տարեցտարի ավելանում են մասնաճյուղերը, մատուցվող ծառայությունները և բարձրանում է սպասարկման որակը: