Վաճառքի բաժնի ղեկավար

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
<<ՍՏՌ ԱՌՄ>> ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիրը: 

Մեզ անհրաժեշտ է  վաճառքի բաժնի ղեկավար` վառելիքի վաճառքի գծով։

Աշխատանքային պարտականությունները: 
  • Վաճառքի  բաժնի աշխատակիցների ընտրություն, ուսուցում և կառավարում
  • Վաճառքի  բաժնի մենեջերներին հանձնարարությունների  հանձնարարում,  աշխատանքի պլանավորում և վերահսկում,
  • Բաժնի աշխատանքների  վերաբերյալ հաշվետվությունների կազմում և  ներկայացում  տնօրենին
  • Վերանայել  և վերլուծել վաճառքի կատարողականությունը՝   արդյունավետությունը  որոշելու համար
  • Իրականացնել  վաճառքի բաժնի  կատարողականի մանրամասն վերլուծություն և  զեկուցել տնօրենին  վաճառքի  ուժեղ  և  թույլ  կողմերի  մասին
  • Բանակցությունների  վարում, պայմանագրերի  կնքում և գործարքների  կառավարում
  • Կազմակերպության  ներկայացումը  տարբեր  միջոցառումներին
  • Այլ   աշխատանքներ  վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու համար
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն 
  • Բանակցություններ վարելու ունակություն
  • Աշխատասիրություն և  բարձր պատասխանատվության զգացում
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մշտական ցանկություն
  • Վաճառքի հմտությունների և դրանք դասավանդելու ունակություն
  • Ճկուն և թիմում աշխատելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու   և  լարված միջավայրում աշխատելու  կարողություն, սթրեսակայունություն
  • Վաճառքի մենեջերների   թիմին  մոտիվացնելու  կարողություն
  •  Աշխատանքային  փորձը  պարտադիր է
Վարձատրություն/աշխատավարձ: 
Աշխատանքային օրեր և ժամեր․ 09։00-18։00, շաբաթ և կիրակի ազատ Աշխատավարձը համաձայնեցվում է հարցազրույցի արդյունքում
Դիմելու ընթացակարգը: 

Եթե Դուք հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել  ինքնակենսագրականը (CV)           

 

info-stroil@mail.ru

էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք

Բացման օրը: 
28/02/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
28/04/2019
Ընկերության մասին:

«ՍՏՌ  ԱՌՄ»   ՍՊ   Ընկերությունը  զբաղվում է վառելիքի վաճառքով։