Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Պահեստի օպերատոր

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան,Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մաքուր Տուն" ՍՊ ընկերությունը հայտարարում է մրցույթ Պահեստի օպերատորի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 

1. Ապրանքային շարժի ծրագրային վերահսկում, 
2. Պահեստի մնացորդի վերահսկում, 
3. Պահեստի ելքի և մուտքի փաստաթղթավորման նկատմամբ վերահսկողություն, 
4. Հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան բաժիններ:

Պահանջվող որակավորումները: 

1. Բարձրագույն կրթություն, 
2. Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, 
3. Համակարգչային գիտելիքներ /MS office/, 
4. 1C ծրագրի վարժ տիրապետում, 
5. Համանման աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
6. Լարված իրավիճակում աշխատելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am էլ. հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Thursday, March 28, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: