SMM մասնագետ

Ոլորտ: 
Գովազդ / Մարկետինգ / PR
Կազմակերպության անվանում:
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

"Մաքուր Տուն" ՍՊ ընկերությունը հայտարարում է մրցույթ երիտասարդ, ակտիվ ու ստեղծագործական միրք ունեցող SMM մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Իրականացնել ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակում,
  • Վարել ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով (Facebook, Instagram),
  • Պատասխանել նամակներին և մեկնաբանություններին,
  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութերը և տեղադրել,

իրականացնել տարբեր ակցիաներ և մրցույթներ՝ սոց. ցանցերում հետևորդների քանակի մեծացման նպատակով:

Պահանջվող որակավորումները: 
  • Սոցիալական ցանցերում գովազդային արշավների իրականացման փորձ և գիտելիքներ,
  • Ստեղծագործական միտք,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Adobe Photoshop և Adobe illustrator (Coreldraw) ծրագրերի պարտադիր իմացություն,
  • After Effects ծրագրի բազային իմացություն անիմացիոն հոլովակների պատրաստման համար (ընկերությունը պատրաստ է վճարել ուսուցման համար),
  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:
Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am էլ. հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Բացման օրը: 
28/01/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
28/02/2019
Ընկերության մասին:

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: