Վաճառքի մասնագետ

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
MK Studio
Աշխատանքի վայրը: 
Երևան, ՀՀ
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մեր թիմ ենք հրավիրում նպատակասլաց երիտասարդների՝ կազմակերպելու և ավելացնելու վաճառքները: Դուք ներգրավված կլինեք հաճախորդների ավելացման, CRM ռազմավարության մշակման և հանդիպումների անցկացման մեջ:

 

Աշխատանքային պարտականությունները: 
  • Առկա և հեռանկարային հաճախորդներին ներկայացնել, խթանել և վաճառել ծառայությունները, օգտագործելով ամուր փաստարկներ 
  • Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական բիզնես փոխհարաբերություններ հաճախորդների հետ
  • Ապահովել հաճախորդների խնդիրների և բողոքների լուծումը 
  • Հետադարձ կապի միջոցով շարունակաբար բարելավել հաճախորդների բավարարվածությունը
  • Մշտապես թարմացնել վաճառքների մասին գիտելիքները և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի զարգացումներին
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի և/կամ բիզնեսի ոլորտում
  • 2+ տարվա աշխատանքային փորձ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Համոզելու և ծառայությունները ճիշտ ներկայացնելու հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ
  • Ընդհանուր ՏՏ ոլորտի իմացություն
Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ռեզյումե mkstudio.smm@gmail.com հասցեին՝ վերնագրի մասում նշելով "Վաճառքի մասնագետ":

 

Բացման օրը: 
22/01/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
22/02/2019
Ընկերության մասին:

MK Studion դինամիկ զարգացող մարքեթինգային ընկերություն է, որը տրամադրում է բարձրորակ և ժամանակին համընթաց թվային մարքեթինգային և վեբ ծառայություններ ՝ SMM, բրենդինգ, վեբ կայքերի դիզայն և պատրաստում, լուսանկարչական ծառայություններ:

Մեր տեսլականն է բարձր որակը և հաճախորդների հետ դրական հարաբերությունները:
Մենք կարևորում ենք ժամանակակից տեղնոլոգիաների կիրառումը՝ արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար: