Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Ոլորտ: 
Գիտություն / Կրթություն / Դասընթացներ
Կազմակերպության անվանում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Աշխատանքի վայրը: 
Տերյան 74
Աշխատանքի նկարագիրը: 

ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնը մրցույթ է հայտարարում Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքը լրացնելու համար

Հաշվետու է Որակի կառավարման բաժնի պետին

Աշխատանքային պարտականությունները: 
  • Բուհի ներքին որակի ապահովման գործընթացների կազմակերպում և իրականացում, ոլորտի անհրաժեշտ փաստաթղթային հենքի, որակի ներքին ապահովման մեխանիզմների, գործիքների մշակում
  • ՀԱԱՀ ռազմավարական պլանի գործողությունների ծրագրի գնահատման առանցքային ցուցիչների (ԳԱՑ) մշակում
  • Կազմակերպել և իրականացնել ռազմավարական պլանի գործողությունների ծրագրի գնահատում և խնդիրների վերհանում, ինչպես նաև ամբողջական ռազմավարական ծրագրի արդյունավետության գնահատում
  • ՀԱԱՀ ներքին և արտաքին շահակիցների, ինչպես նաև արտաքին փորձագետների հետ սերտ համագործակցում
  • ՀԱԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացի համակարգում և համապատասխան զեկույցի պատրաստում
  • Համալսարանի կրթական տարբեր մակարդակների մասնագիտությունների լիցենզավորման աշխատանքների իրականացում
  • Իրականացնել շահակիցների կարիքների գնահատման և հետադարձ կապի ապահովման գործիքակազմի մշակում
  • Որակական ու քանանական հետազոտությունների պարբերական իրականացում
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթության ոլորտում վարչական, փորձագիտական, հետազոտական աշխատանքի փորձ, ցանկալի է որակի ապահովման ոլորտում
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • ՈԱ մեխանիզմների և գործիքների իմացություն
  • Քանակական և որակական հետազոտությունների փորձ
  • Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը իրականացմանը
  • Կառավարման և հաղորդակցման կարողություններ, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու, բանակցելու, խորհրդատվություն տրամադրելու հմտություններ
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը,
  • Վերլուծական ծրագրերով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգը: 

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական և ուղեկցող նամակ career@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ՝ Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ:

Բացման օրը: 
10/01/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
20/01/2019
Ընկերության մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան