Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Կրթական բարեփոխումների բաժնի պետ

Ոլորտ: 
Գիտություն / Կրթություն / Դասընթացներ
Կազմակերպության անվանում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Աշխատանքի վայրը: 
Տերյան 74
Աշխատանքի նկարագիրը: 

ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման (ՈԳԱ) կենտրոնը մրցույթ է հայտարարում Կրթական բարեփոխումների բաժնի պետի թափուր հաստիքը լրացնելու համար

Աշխատանքային պարտականությունները: 
  • Բաժնի աշխատանքների կազմակերպում և կառավարում, կրթական բարեփոխումների համար անհրաժեշտ փաստաթղթային հենքի մշակում և պարբերաբար վերանայում
  • Համալսարանի առաքելությունից բխող համալսարանի զարգացման պլանավորում, համալսարանի զարգացման հիմնական գերակայությունների, նպատակների և խնդիրների բացահայտում և ամրագրում
  • Համալսարանի գործունեության տարբեր ոլորտների առաջավոր փորձի համեմատական վերլուծություն (բենչմարքինգ) և տեղայնացում
  • Նոր կրթական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ուսումնասիրում և առաջարկների մշակում
  • Արտաքին փորձագիտական խմբի և/կամ ՈԳԱ կենտրոնի որակի կառավարման բաժնի կողմից տրված գնահատման եզրակացության քննարկում ներքին շահակիցների հետ և աջակցություն վերջիններիս իրենց ստորաբաժանումների պլանների բարելավմանը և վերանայմանը միտված գործողություններում
  • Համալսարանի գործունեության հիմնական ոլորտների (կրթություն, գիտություն և հանրային ծառայություններ) ուժեղ և թույլ կողմերի, արտաքին հնարավորությունների և վտանգների վերլուծություն ու գնահատում, դրանց հաղթահարման ուղիների առաջարկությունների փաթեթի մշակում
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն,
  • Բարձրագույն կրթության ոլորտում վարչական, փորձագիտական, հետազոտական աշխատանքի փորձ, ցանկալի է որակի ապահովման ոլորտում,  
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Թիմային աշխատանքը կազմակերպելու և կառավարելու փորձ, ՈԱ մեխանիզմների և գործիքների իմացություն,
  • Քանակական և որակական հետազոտությունների փորձ,
  • Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը, մասնավորապես բոլոնիայի գործընթացին և այդ համատեքստում ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև իր գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ այլ տեղեկատվության իմացություն:
  • Հաղորդակցման, համագործակցելու ու բանակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Միջազգային ծրարգրերին մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների հետ և/կամ վերլուծական ծրագրերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգը: 

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական և ուղեկցող նամակ career@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ՝ Կրթական բարեփոխումների բաժնի պետ:

 

 

Բացման օրը: 
09/01/2019
Դիմելու վերջնաժամկետ: 
20/01/2019
Ընկերության մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան