Մոնիտորինգի մասնագետ

Ընկերության անվանումը: 
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով
Աշխատանքի նկարագիրը: 

«Մաքուր Տուն» ՍՊԸ անհրաժեշտ են երիտասարդ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով խորհրդատու-վաճառողներ՝ ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Խանութ-սրահի կարգ ու կանոնի պահպանում
  • Հաճախորդներին ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Գնային քաղաքականության մասին տեղեկատվության տրամադրում
  • Ապրանքատեսականու հատկությունների մասին տեղեկատվության տրամադրում
  • Նոր ապրանքատեսականու մասին տեղեկատվության տրամադրում
Պահանջվող որակավորումները: 
  • Գրագետ խոսք
  • Ճշտապահություն, ակտիվ
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Դիմելու վերջնաժամկետ: 
Friday, May 31, 2019
Ընկերության մասին: 

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: