Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Մասնագետ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Երիտասարդ եք, նպատակասլաց, հավակնոտ, ցանկանում եք սկսել բանկային կարիերա, ուրեմն մենք սպասում ենք Ձեզ:

Միացեք մեր թիմին և մենք կապահովենք Ձեր զարգացումը հաճելի աշխատանքային մթնոլորտում և կօգնենք դառնալ ապագա բանկիր:

Աշխատանքային պարտականությունները: 
  • հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
  • հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
  • Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
  • հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
  • բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
  • բանկային փոխանցումների կատարում,
  • բանկային հաշիվների բացում և վարում,
  • ավանդների ընդունում,
  • կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
  • հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:
Պահանջվող որակավորումները: 
  • բարձրագույն կրթություն,
  • բանկային գործի իմացություն,
  • հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • զարգացած համակարգչային հմտություններ,
  • բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
  • հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • լարված աշխատանք կատարելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /specialist/, ինչպես նաև ինքնակենսագրությունը վերնագրել Ձեր անունով և ազգանունով:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Բացման օրը: 
05/12/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/12/2018
Ընկերության մասին:

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:

Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

Բանկն ունի 67 մասնաճյուղ` 24-ը` Երևան քաղաքում, մնացած 43-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում: