Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Փորձնակ ՄՌԿ բաժնում

Ոլորտ: 
Մարդկային ռեսուրսներ / Անձնակազմի կառավարում
Կազմակերպության անվանում:
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Կես դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ընկերությունը փնտրում է ՄՌԿ ոլորտով հետաքրքրված երիտասարդների՝ նույնանուն բաժնում փորձառություն անցնելու համար: Պրակտիկան տևում է 1 ամիս, որը բարեհաջող անցնելու դեպքում կարվի առաջարկ՝ կես դրույքով:

Հարմար է նաև ավարտական կուրսի ուսանողների համար:

Աշխատանքային պարտականությունները: 

- Բաժնի աշխատանքային ֆայլերի վարում,

- Հարցազրույցների կազմակերպում,

- Մասնակցություն բաժնի այլ ընթացիկ աշխատանքներին:

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,

- Excel-ի իմացություն,

- Պատասխանատվություն

Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform

Բացման օրը: 
01/12/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
16/12/2018
Ընկերության մասին:

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: