Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Էլեկտրամոնտյոր ՀՀ քաղաքներում

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
"ՎԵՈՆ Արմենիա" ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
քք․ Երևան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Վեդի, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Գյումրի, Ախուրյան, Ապարան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

 

“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Էլեկտրամոնտյոր Երևան, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ, Վեդի, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Գյումրի, Ախուրյան, Ապարան քաղաքներում

Աշխատանքային պարտականությունները: 
  • Շահագործել և սպասարկել ցանցի ամրակցված տեղամասի   գծա–մալուխային կառույցները` համաձայն տեխնիկական նորմատիվների և կանոնակարգերի;
  • Վերացնել բաժանորդային հեռախոսագծերի վնասվածքները;
  • Իրականացնել վնասվածքի տեղորոշում աշխատող հաղորդալարի բացակայության դեպքում;
  • Կատարել բաժանորդային հեռախոսագծերի  տեղադրում, հանում և վերատեղադրում` ըստ ներկայացված կարգագրերի;
  • Տեղակայել (փոխարինել), ուղղել և ամրացնել հենասյուները և հենակները;
  • Իրականացնել ցանցի կաբելային գծերի վերակառուցում և կապիտալ վերանորոգում;
  • Իրականացնել բաշխիչ ցանցերի ընդլայնում` ըստ ներկայացված տեխնիկական պայմանների:
Պահանջվող որակավորումները: 
  • Միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն;
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
  • Գծերի և գծա–մալուխային կառույցների տեխնոլոգիաների իմացությունը ցանկալի է;
  • Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Պատրաստակամություն փոփոխություններին
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
  • Պատասխանատվության զգացողություն և ճշտապահություն;
  • Համակարգչային գիտելիքների իմացությունը ցանկալի է։   
Վարձատրություն/աշխատավարձ: 
Բժշկական ապահովագրություն, բջջային հեռախոսակապ և այլ արտոնություններ
Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն մինչև 2019թ․ հունվարի 25-ը  hrm@beeline.am էլ․փոստի հասցեին կամ սեղմել սույն հղումը։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am

Բացման օրը: 
30/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
25/01/2019
Ընկերության մասին:

~«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն Beeline ապրանքանիշի ներքո 2008թ-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA,  ADSL և  FTTB տեխնոլոգիաներով:

2007 թ.-ից ընկերությունը շարունակաբար զարգացնում է լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունները ADSL տեխնոլոգիայով (Hi-Line), իսկ 2012 թ.-ի մարտից ընկերությունը կոմերցիոն շահագործման հանձնեց Ինտերնետ հասանելիության ծառայությունը FTTB տեխնոլոգիայով (Hi-Line Optic), որին միանալու հնարավորություն առաջինը ստացան Գյումրի քաղաքի բնակիչները։

2008 թ.-ին «ՎԵՈՆ Արմենիա»-ն հանդիսացավ առաջին բջջային օպերատորը, որը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում առաջին 3G երրորդ սերնդի բջջային ցանցը։  Beeline 3G ցանցն ընդգրկում է ավելի քան 350 Հայաստանի բնակավայր՝ 2.9 միլիոն բնակչությամբ։ 2016թ-ին Beeline-ը տրամադրեց Հայաստանի բնակիչներին 4G սերնդի բջջային ցանցը ։

Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:

2013թ–ի վերջի դրությամբ Երևանի քաղաքային հեռախոսակապը թվայնացված է 100%–ով։ Ընդհանուր առմամբ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: