Հաշվապահ

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
AAB Construction
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

AAB Construction ընկերությունը փնտրում է Հաշվապահ

Աշխատանքային պարտականությունները: 

-Ընդհանուր հաշվապահական գործընթացների իրականացում

-Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում

-Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր և արխիվացում

-Ակտիվների, պարտավորությունների և այլ ֆինանսական գործարքների հաշվառում

-Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում

-E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում

Պահանջվող որակավորումները: 

-Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառում

-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

-Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն

-ՀԾ և E-invoicing ծրագրերի գերազանց իմացություն

-Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS office)

-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

-Պատասխանատվության բարձր զգացում

-Դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել career@aab.am էլ հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով ՛՛Հաշվապահ՛՛։ 

Բացման օրը: 
27/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/12/2018
Ընկերության մասին:

AAB CONSTRUCTION is a construction company with 11 years of experience in Armenian and Georgian markets.