Գանձապահ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Շիրակի 2/2
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունը փնտրում է պատասխանատու և փորձառու գանձապահի:

Աշխատանքային պարտականությունները: 

- Կատարել կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում` ըստ հաստատված հաշվապահական փաստաթղթերի և ներքին ընթացակարգերի:

- Պատշաճորեն լրացնել դրամարկղային գիրքը, և իրավական ակտերով ու ներքին ընթացակարգերով պահանջվող այլ փաստաթղթեր:

- Պատշաճորեն պահպանել դրամական միջոցների անվտանգությունը:

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթություն` Տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում

- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն

- Համակարգչային գիտելիքներ, MS Excell լավ իմացություն

- ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է (ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է)

- Աշխատանքային փորձ` 1 տարի համապատասխան ոլորտում

Դիմելու ընթացակարգը: 

Ուղարկել ինքնակենսագրականները lusinem@effectgroup.am հասցեին՝ վերնագրի մասում նշելով "Գանձապահ":

Բացման օրը: 
05/12/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
20/12/2018
Ընկերության մասին:

Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ-ն զբաղվում է շինանյութերի արտադրմամբ և վաճառքով: Ունենալով սեփական արտադրամասը՝ աջակցում է տեղական աշխատաշուկայի զարգացմանը  և այսօր հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողներից մեկը: