Խանութ-սրահի մենեջեր

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մաքուր Տուն ընկերությունը հայտարարում է մրցույթ Խանութ-սրահի մենեջերի թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Կազմակերպության անհրաժեշտ են ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով խանութ-սրահի մենեջերներ:

Աշխատանքային պարտականությունները: 

- Ապրանքատեսականու ընդունում և հաշվառում 
- Ապրանքատեսականու գույքագրում 
- Պատվերների ճշգրտում, լրացուցիչ պատվերների ձևավորում 
- Ապրանքատեսականու դասակարգումը ըստ կատեգորիանների 
- Ապրանքատեսականու ժամկետայնության վերահսկում 
- Ապրանքների մուտքագրում 1C ծրագիր

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթություն 
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն 
- Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ 
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Բացման օրը: 
20/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/03/2019
Ընկերության մասին:

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: