Խորհրդատու-վաճառողուհի

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով
Աշխատանքի նկարագիրը: 

Մաքուր Տուն ընկերությունը հայտարարում է մրցույթ Խորհրդատու-վաճառողուհու թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Անհրաժեշտ են ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով խորհրդատու-վաճառողներ՝ ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով:

Աշխատանքային պարտականությունները: 

- Խանութ-սրահի կարգ ու կանոնի պահպանում 
- Հաճախորդներին ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվության տրամադրում 
- Գնային քաղաքականության մասին տեղեկատվության տրամադրում 
- Ապրանքատեսականու հատկությունների մասին տեղեկատվության տրամադրում 
- Նոր ապրանքատեսականու մասին տեղեկատվության տրամադրում

Պահանջվող որակավորումները: 

- Գրագետ խոսք 
- Ճշտապահություն, ակտիվ 
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն 
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Բացման օրը: 
20/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/01/2019
Ընկերության մասին:

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: