Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Ապրանքագետ (Կատեգորիայի մենեջեր)

Ոլորտ: 
Գովազդ / Մարկետինգ / PR
Կազմակերպության անվանում:
Clean House/ Մաքուր Տուն ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք.Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Մաքուր Տուն կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով Ապրանքագետ - Կատեգորիայի մենեջերի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 

- Խանութ-սրահներում ապրանքատեսականու բաշխում՝ ըստ կատեգորիաների
- Խանութ-սրահներում ապրանքատեսականու մնացորդների և պիտանելիության ժամկետների վերահսկողություն
- Ապրանքատեսականու վերլուծություն՝ ըստ կատեգորիաների
- Նոր սեգմենտների ապրանքատեսականու պատվերների ձևավորում

Պահանջվող որակավորումները: 

- 1 C- ի իմացությունը ողջունելի է
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային գիտելիքների իմացություն (MS office)
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
- Անալիտիկ մտածողություն

Դիմելու ընթացակարգը: 

Եթե դուք համապատասխանում եք նշված պահանջներին Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@clean-house.am հասցեին, նշելով այն հաստիքը որի համար դիմում եք:

Բացման օրը: 
17/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
16/12/2018
Ընկերության մասին:

«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 5 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն:

Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: