Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Վաճառքի մենեջեր

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
"ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ աշխատանքային օր
Աշխատանքի նկարագիրը: 

«ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն փնտրում է աղջիկ վաճառքի մենեջերի։

Աշխատանքային պարտականությունները: 
  • Գրասենյակում հաճախորդների սպասարկում, ապրանքատեսականու լավագույնս ներկայացում
  • Պատվերների հավաքագրում և կազմում, պատվերի բացման գործընթացի իրականացում
  • Վաճառքի հետ կապված փաստաթղթերի վարում
  • Ուղղակի վաճառքների իրականացում
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների և միջոցների բացահայտում և դրանց իրականացում
  • Վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների վարում
  • Շուկայում դիրքավորում, ապրանքատեսականու պատշաճ ներկայացում
  • Նոր հաճախորդների ձեռքբերում, շուկայի ընդլայնում
  • Մարզերի վաճառակետերի և ընկերության միջև ապրանքային շարժի հետևում
  • Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ՝ թիրախային հաճախորդների և գործընկերների հետ ստեղծելով ամուր և վստահելի փոխհարաբերություններ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից վերը նշված գործառույթներին վերաբերող այլ հանձնարարություններ
Պահանջվող որակավորումները: 
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Բարձրագույն կրթություն։ Տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Հաղորդակցելու և բանակցելու գերազանց հմտություններ
  • Ռուսենով վարժ հաղորդակցվելու ունակություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office
  • Ինքնակատարելագործման և սովորելու մեծ ցանկություն
  • Ներկայանալու և ապրանքատեսականին ներկայացնելու ունակություն
Դիմելու ընթացակարգը: 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@gmgdoors.com էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով <<Վաճառքի մենեջեր>> անվանումը:

Բացման օրը: 
16/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
16/12/2018
Ընկերության մասին:

GMG DOORS ընկերությունն ավելի քան 14 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել տեղական շուկայում: Դռները պատրաստվում են որակյալ МДФ-ից:

Ապրանքատեսականին ներկայացված է թե Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, թե Հայաստանից դուրս: