Հաշվապահ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
«Արմորիկա» ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Տիչինայի 29/2
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունում առկա են թափուր հաստիքներ և՛ փորձառու, և՛ սկսնակ հաշվապահների համար: Աշխատանքը համատեղությամբ կատարել հնարավոր չէ:

Աշխատանքային պարտականությունները: 

- հաշվապահական հաշվառման վարում

- հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում

- հաշվետվությունների կազմում

- hամապատասխան վերլուծությունների իրականացում

- ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում

 

Պահանջվող որակավորումները: 

- բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական

- հարկային օրենսգրքի լավ իմացություն

- հաշվապահական ծրագրերի բազային իմացություն

- MS Office լավ իմացություն

- աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է

- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (նկարի առկայությունը ցանկալի է) կարող են ուղարկել hr@armorika.am էլեկտրոնային հասցեին:

Բացման օրը: 
06/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/11/2018
Ընկերության մասին:

«Արմորիկա» հաշվապահական ընկերությունը գործում է շուկայում արդեն 8 տարի: Ընկերության հիմնական գործունեւոթյունը հաշվապահական (ֆինանսական և հարկային) հաշվառման վարումը և ֆինանսական խորհրդատվության տրամադրումն է: