Վարկային մասնագետ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
ԱՆԻՎ ՈՒՎԿ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

ԱՆԻՎ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում վարկային մասնագետների ՀՀ Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Լոռվա մարզերում աշխատելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 

 

Վարկային մասնագետը.

  • իրականացնում  է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, վարկունակության վերլուծություն,
  • նախապատրաստում և նախնական քննարկման է ներկայացնում վարկերի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, եզրակացություն է ներկայացնում վարկային փաթեթի և դրա ապահովության վերաբերյալ,
  • նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • իրականացնում է վարկերի ընթացիկ սպասարկումը, մոնիթորինգը, անհրաժեշտության դեպքում՝ հաշվետվություններ է ներկայացնում տնօրենին,
  • տնօրենի կողմից տրված լիազորագրերի սահմաններում կնքում է պայմանագրեր, նոտարական, կադաստրի տարածքային գրասենյակներում և դատական ատյաններում հանդես է գալիս որպես լիազորված անձ,
  • առաջարկություններ է ներկայացնում վարկերի տրամադրման, սպասարկման, ընթացիկ մոնիթորինգի և մարման գործընթացի կատարելագործման վերաբերյալ,
  • առաջարկություններ է ներկայացնում նոր վարկային գործիքների ներդրման վերաբերյալ, իրականացնում է ՈՒՎԿ ներքին կանոնակարգերով և տնօրենի հանձնարարությամբ այլ գործողություններ:
Պահանջվող որակավորումները: 

 

Դիմողը պետք է ունենա.

•Բարձրագույն կրթություն
•Վարկավորման բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ •Համակարգչային MS office, Internet, Outlook ծրագրերի վարժ իմացություն
•Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
•Գործնական շփման էթիկա
•Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
• Ճշտապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն

Պարտադիր պայման է նաև, որ նշված մարզերից որևէ մեկում աշխատանքի համար դիմող թեկնածուները լինեն տվյալ տարածաշրջանի բնակիչ:

Նախապատվությունը կտրվի սեփական ավտոմեքենա ունեցող անձանց:

Վարձատրություն/աշխատավարձ: 
Աշխատավարձը կախված է պորտֆելի մեծությունից և որակից:
Դիմելու ընթացակարգը: 

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել aniv@aniv.am հասցեով:

Հեռ. +374 60 49 90 01

Բացման օրը: 
05/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
10/12/2018
Ընկերության մասին:

«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ հիմնադրվել է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի կողմից: Վերջինս հիմնադրվել է 2000թ.-ին Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Գյուղատնտեսական Ծառայությունների Ծրագիր միջազգային պայմանագրի գյուղական ֆինանսավորման ենթաբաղադրիչն իրականացնելու նպատակով:

2008թ.-ին, կապված ՀՀ օրենսդրության փոփոխությունների հետ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվում և լիցենզավորվում է որպես «Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի միակ հիմնադիրն ու 100% բաժնետերն է հանդիսանում Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամը:

Ընկերության գործունեության հիմնական նպատակն է շարունակել իր հիմնադիրի` «Անիվ» Հիմնադրամի առաքելությունը, որն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, աղքատության և արտագաղթի կրճատմանը: