Գործարանում պահանջվում է զոդող

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
Եղվարդի համակցված կերերի գործարան
Աշխատանքի վայրը: 
Եղվարդ
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Գործարանում պահանջվում է զոդող: Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբ ժամը 09:00-18:00,շաբաթ օրը 09:00- 17:00, կիրակի օրը հանգիստ: Դիմելու համար կարող եք  ուղարկել Ձեր CV-ն  ehkg2018@mail.ru էլ. հասցեին:Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով: Մանրամասների համար զանգահարել  (096) 59-21-12  հեռախոսահամարին՝ ժամը 10:00- 12:00 աշխատանքային օրերին:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Մետաղական կոնստրուկցիաների արգոնային և էլ. զոդում
  • Աշխատատեղից բխող այլ պարտականությունների կատարում:
Պահանջվող որակավորումները: 
  • Տեխնիկական կրթություն
  • Զոդման աշխատանքային փորձ
  • Զոդման տարբեր եղանակների իմացություն
Վարձատրություն/աշխատավարձ: 
160 000
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել ehkg2018@mail.ru էլ. հասցեին: Մանրամասների համար զանգահարել (096) 59-21-12 հեռախոսահամարին՝ ժամը 10:00- 12:00 աշխատանքային օրերին:

Բացման օրը: 
05/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/11/2018
Ընկերության մասին:

«Մանանա Գրեյն» Հոլդինգ
որակ, կայունություն, հզորություն

«Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հիմնադրվել է 1993թվականին: 2009թվականից, երբ գործարանը դարձավ «Մանանա Գրեյն» հոլդինգի արտադրական ճյուղերից մեկը, այն հիմնովին վերանորոգվեց և վերազինվեց ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով: «Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ  համակցված կերեր:
Գործարանի հզորությունը իր երեք անընդմեջ աշխատանքային հերթափոխում կազմում է 500 տոննա օրեկան:
«Եղվարդի  համակցված  կերերի գործարանը» հագեցված է և իր տրամադրության տակ ունի.

 

  • ժամանակակից սարքավորումներ
  • փորձառու և վերապատրաստված ինժեներատեխնիկական անձնակազմ
  • մոտ  4կմ երկարությամբ բարենորոգ երկաթգիծ միացված «Եղվարդ  երկաթուղային կայարանին»
  • տարբեր կերամիջոցների համար նախատեսված համապատասխան ժամկետների պահպանման պահեստային տարածքներ
  • չորացման նորագույն համակարգ
  • հումքերի շարժը կառավարման վահանակով ուղղորդվող հոսքագծեր
  • հումքերի և պատրաստի ապրանքների որակավորումն ապահովող լաբորատորիա    Համակցված կերերի որակի ապահովումը շարունակական դարձնելու համար, գործարանի ինժեներատեխնիկական անձնակազմը մշտապես մասնագիտական խորհրդատվական կապի մեջ է գտնվում Եվրոպական և Ռուսաստանի Դաշնության մի շարք փորձառու մասնագետների հետ: