Արտագնա զբոսաշրջության մասնագետ

Ոլորտ: 
Հյուրընկալություն / Տուրիզմ / Սպասարկում
Կազմակերպության անվանում:
LORE TRAVEL
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

     “LORE Travel” Հայաստանի զբոսաշրջային օպերատորին անհրաժեշտ է արտագնա զբոսաշրջության մասնագետ, ով պետք է աշխատանքներ տանի կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործընկերների և հայաստանյանյան հաճախորդների հետ: Պետք է ստեղծի նոր կապեր և գործընկերային հարաբերություններ արտասահմանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Պետք է շփվի հաճախորդների հետ ու հանրամատչելի ձևով տեղեկացնի հաճախորդներին կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների մասին և փորձի իրացնել կազմակերպության կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթները, իրականացնի տուր-պրոդուկտների առաջխաղացումը շուկայում:

Աշխատանքային պարտականությունները: 
  1. Բանակցությունների վարում  գործընկեր ֆիրմաների հետ
  2. Նոր գործընկերների որոնում և պայմանագրերի կնքում
  3. Շփում հաճախորդների հետ 
  4. Արտագնա զբոսաշրջային փաթեթների նախագծում և կազմում
  5. Վիզաների հետ կապված փաստաթղթերի ձևակերպում
  6. Արտագնա զբոսաշրջային փաթեթների հրապարակում և առաջմղում սոցիալական կայքերում ու www.loretravel.com պաշտոնական կայքում
  7. Արտագնա զբոսաջրջային փաթեթների իրացման մեխանիզմների մշակում և իրականացում(PR)
Պահանջվող որակավորումները: 
  1. Հաղորդակցվելու հմտություն
  2. Բանակցություններ վարելու հմտություններ
  3. Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
  4. Արագ կողմնորոշվելու ունակություն
  5. Տրամաբանելու ունակություն
  6. Ճկունություն
  7. Կարգապահություն
  8. Պատասխանատվություն
  9. Աշխատասիրություն
  10. Բարեխղճություն
Դիմելու ընթացակարգը: 

Ընդունելությունը՝

1-ին փուլ՝ ինքնակենսագրականների քննարկում
2-րդ փուլ՝ թեստ
3-րդ փուլ՝ հարցազրույց

CV-ին ուղարկել hr@loretravel.com էլ. հասցեին:

Բացման օրը: 
01/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
17/11/2018
Ընկերության մասին:

«ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» Հայաստանի զբոսաշրջային օպերատորը հիմնադրվել է 2011թ.: Կազմակերպությունը զբաղվում է ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությամբ և կազմակերպում ու իրականացնում է տուրեր դեպի Հայաստան և համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային կենտրոններ և ճամփորդական գրավչություն ներկայացնող վայրեր: Կազմակերպությունը մատուցում է շուրջ 36 ծառայություններ զբոսաշրջության ոլորտում:   «ԼՈՌԵ ԹՐԱՎԵԼ» զբոսաշրջային օպերատորի  նպատակն է աշխարհին ներկայացնել և ծանոթացնել հայ բազմադարյա մշակույթին, ազգային ավանդույթներին, պատմամշակութային հնավանդ արժեքներին, ճարտարապետական հինավուրց և ինքնատիպ կոթողներին, որոնք իրենց մեջ կրում են դարերի շունչը: Ինչպես նաև, կազմակերպությունն աշխատում է լավագույնս ապահովել զբոսաշրջիկների հարմարավետ հանգիստը՝ լցնելով այն հիշարժան և գեղեցիկ պահերով: