ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Ծարավ Աղբյուր 97, Շիրակի 59
Աշխատաժամանակի տեսակը: 
24 ժամյա հերթափոխ, ամեն 3-րդ օրը
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում անվտանգության աշխատակիցների ընկերության անվտանգության իրականացման նպատակով:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Անցակետերում աշխատակիցների անցուդարձի վերահսկում.
  • Օտար անձնաց կողմից Ընկերության տարածք ապօրինի մուտք գործելու կանխում.
  • Անցակետում, Ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում.
  • Գրանցամատյանների ճշգրիտ լրացում.
  • Տեսախցիկների միջոցով տարածքում կատարվող գործողությունների հետևում.
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կամ միջին-մասնագիտական կրթություն
  • Նվազագույնը 1 տարվա անվտանգության ոլորտի աշխատանքային փորձի առկայություն
  • Տարիքը՝ 25-40
  • Տեսախցիկների հետ աշխատանքի կանոնների իմացություն
  • Պարտաճանաչություն
  • Հավասարակշռվածություն
  • Պատասխանատվություն
  • Զգոնություն
Վարձատրություն/աշխատավարձ: 
145.000
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

 

Բացման օրը: 
29/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
28/11/2018
Ընկերության մասին:

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: