Պետական գնումների մասնագետ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
Exterior
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Էքստերիեր Գրուպ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պետական գնումների մասնագետի:

Աշխատանքային պարտականությունները: 

 

•           Արդյունավետ կերպով կազմակերպել տենդերներին մասնակցությունը, անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցման գործընթացները

•           Գնահատել տենդերների պահանջները՝ նախապատրաստելու համար տենդերին մասնակցության հայտերը՝ հայտարարված կանոններին և օրենսդրության պահանջներին համապատասխան

•           Նախապատրաստել տենդերների և պայմանագրերի կնքման համար

•           Հավաքագրել և դիտազննել (մոնիտորինգ) ներկայացված հայտերի և ընթացիկ տենդերների մասին տվյալները և տեղեկատվությունը

•           Կազմել տենդերների և պայմանագրերի վերաբերյալ հաշվետվություններ

•           Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար

 

Պահանջվող որակավորումները: 

 

•           Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտում

•           Տենդերների և պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման 2 և ավել տարվա աշխատանքային փորձ

•           Նախագծերի կառավարման և համակարգման հիմնավոր ունակություններ,

•           MS Office (Word, Excel, Project) փաթեթի գերազանց տիրապետում

•           Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)

Աշխատանքային գրաֆիկ

6 օրյա, ժ10:00-18:00

Աշխատավարձը  200000դր

 

 

Վարձատրություն/աշխատավարձ: 
200000
Դիմելու ընթացակարգը: 

 

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ն hr@exterior.am էլ հասցեին կամ զանգահրել 060 66 88 88

Բացման օրը: 
29/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/11/2018
Ընկերության մասին:

Էքստերիեր Գրուպ ՍՊԸ-ն բարձրորակ ներկերի, պաստառների և այլ ներքին հարդարման պարագաների  մասնագիտացված խանութների ցանց է: Այն եվրոպական  մի շարք  լավագույն ընկերությունների միակ ներկայացուցիչն  է  Հայաստանում: