ՊԱՀԵՍՏԱՊԵՏ

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Շիրակի 97
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ընկերությունը ներգրավում է պահեստապետի՝ ապրանքների ընդունման, պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկման համար:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Պահեստից ապրանքների մուտքագրման և ելքագրման գործընթացների կազմակերպում.
  • Ապրանքների ստացման, գրանցման, ուղարկման որակի ստանդարտների պահպանում.
  • Ապրանքների դասավորվածության սահմանում.
  • Պահեստային շարժերի կազմակերպում և վերահսկում.
  • Պահեստային անհրաժեշտ տարածքների հաշվարկում.
  • Ապրանքանյութական արժեքների գույքագրում.
  • Պաշարների համալրման հայտերի կազմում.
  • Աշխատակիցների աշխատանքի կազմակեպում, գործառույթների բաշխում.
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը:
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Պահեստապետի աշխատանքային փորձը պարտադիր է
  • MS Excel-ի իմացություն, ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն
  • Ժամանակի կառավարման զարգացած հմտություններ
  • Կառավարման հմտութուններ
  • Ֆիզիկական առողջություն:
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Բացման օրը: 
26/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
25/11/2018
Ընկերության մասին:

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: