Մեխանիկ

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների տեխնիկական սպասարկման իրականացում՝ արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացքի ապահովման նպատակով.

Աշխատանքային պարտականությունները: 
  • Արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում
  • Դրանց պարբերական զննում՝ հավանական խնդիրների կանխատեսման նպատակով
  • Խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակեպում
  • Հաստոցների նորոգում և տեխ.սպասարկման աշխատանքների իրականացում
  • Հաստոցների մասերի յուղում
  • Մաշված դետալների փոխարինում
  • Անհրաժեշտության դեպքում նոր սարքավորումների կամ առանձին դետալների նախագծում և պատրաստում
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Մեխանիկի աշխատանքային փորձ՝ ցանկալի է արտադրական ոլորտում
  • Մեխանիկական գծագրեր կարդալու և ինքնուրույն կազմելու ունակություն
  • Արտադրական սարքավորումների մեխանիկական կառուցվածքի և նորոգման կանոնների մասին գերազանց իմացություն
  • Ինժեներական մտածողություն
Դիմելու ընթացակարգը: 

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform:

Բացման օրը: 
26/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
18/11/2018
Ընկերության մասին:

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: