Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

PR մասնագետ

Ոլորտ: 
Վարչական/ Գրասենյակային
Կազմակերպության անվանում:
Avita Logistics
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Էրեբունի փող 30
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ
Աշխատանքի նկարագիրը: 

Տնօրենի օգնական,

PR մասնագետ

Աշխատանքային պարտականությունները: 
  • Ապահովել, տրամադրել ընդհանուր վարչական և գրասենյակային աջակցություն
  • Գրել և փակցնել հոդվածներ, հաղորդագրություններ, նորություններ, հարցազրույցներ և պաշտոնական հաշվետվություններ
  • Մշակել գովազդային և տեղեկատվական նյութեր
  • Ուսումնասիրել պոտենցյալ հաճախորդների կարիքներն ու հատուկ առաջարկներ մշակել
  • Կազմակերպել գովազդի տեղադրումն ու ընթացքի վերահսկումը
  • Կազմել նյութեր սոց-ցանցերում տեղադրելու համար և ակտիվություն ցուցաբերել
  • Պլանավորել և իրականացնել վաճառքները խթանող միջոցառումներ
  • Պատասխանել և իրականացնել  զանգեր
  • Թիմում աշխատելու կարողություն
Պահանջվող որակավորումները: 
  • Տարիք մինչև 35 տ
  • Սեռ արական/իգական
  • բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
  • MS Office, Corel Draw, Photoshop -ի, Internet իմացություն
  • Մարդկանց հետ շփվելու գերազանց էթիկա
  • Ակտիվ բնավորությամբ և ունակ աշխատելու ծանրաբեռնված գրաֆիկով
  • Ազատ, ճշտապահ և ուշադիր մանրամասների հանդեպ
Վարձատրություն/աշխատավարձ: 
պայմանագրային
Դիմելու ընթացակարգը: 

Ուղարկել CV - avitallc@mail.ru

Բացման օրը: 
17/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/10/2018
Ընկերության մասին:

Ավիտա միջազգային բեռնափոխադրումների ընկերությունն առաջարկում  է  համագործակցել միջազգային բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում:

Կազմակերպում ենք արտահանման/ներմուծման գործընթացը օդային, ծովային և ցամաքային ճանապարհներով`

Օդային բեռնափոխադրումներ – իրականացնում ենք ինքնաթիռով - ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ  դռնից-դուռ/ օդանավակայնից –օդանավակայան սկզբունքով

Ծովային բեռնափոխադրումներ – իրականացում ենք կոնտեյներներով/ բեռնարկղերով (20ft և 40ft)

Ցամաքային բեռնափոխադրումներ - իրականացում ենք ավտոտրանսպորտի միջոցով, այսինքն բեռնատար մեքենաներով՝ (վրանային, թերմոս և սառնարան)