Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Կրտսեր իրավախորհրդատու

Ոլորտ: 
Իրավական
Կազմակերպության անվանում:
«Կնյազյան ընդ Փարթնրս» ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք, 9:00-18:00, շաբաթ և կիրակի՝ ազատ
Աշխատանքի նկարագիրը: 

Փաստաբանական գրասենյակը աշխատանքի է հրավիրում մտավոր սեփականության իրավունքի
ոլորտում մասնագիտացած կամ մասնագիտանալ ցանկացող իրավաբանի: Աշխատանքային փորձը
ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր: Աշխատանքը կառաջարկվի հարցազրույցը և պարտադիր եռամսյա
փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուին:

Աշխատանքային պարտականությունները: 
  • հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների, ապրանքային նշանների և անբարեխիղճ մրցակցության ոլորտում ավագ իրավախորհրդատուների հանձնարարությունների կատարում,
  • ապրանքային նշանների հայտերի պատրաստում,
  • իրավաբանական հետազոտությունների իրականացում,
  • իրավաբանական կարծիքների, հայցադիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի կազմում,
  • տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորումները: 
  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • մտավոր սեփականության իրավունքի ոլորտի օրենսդրության իմացությունը (ՀՀ, ԵՏՄ և միջազգային օրենսդրություն), ինչպես նաև ՄՍ իրավունքի ոլորտի դատախաղի մասնակցությունը ցանկալի է,
  • հայերենի գերազանց (գրավոր և բանավոր) իմացություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունն առավելություն է,
  • համակարգչային հմտություններ (word, excel), այլ ծրագրերի իմացությունը (power point, outlook և այլն) ցանկալի է,
  • հաճախորդների սպասարկման հմտությունը ցանկալի է,
  • թիմային աշխատանքի և շփման հմտությունը առավելություն է,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • ուշադրություն մանրուքների նկատմամաբ,
  • կատարած աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվություն,
  • քաղաքավարություն,
  • գործընկերներից և առհասարակ սովորելու կարողություն և հմտությունների շարունակական զարգացման պատրաստակամություն:
Դիմելու ընթացակարգը: 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց
ինքնակենսագրությունները (CV կամ Resume) էլ-նամակով hripsime@knyazyanlaw.com հասցեին։

ԿԱՐԵՎՈՐ Է։ Էլ-նամակում հարկավոր է պարտադիր նշել, թե ինչու է դիմումատուն ցանկանում
մասնագիտանալ ՄՍ իրավունքի ոլորտում և ինչու է ցանկանում աշխատել Knyazyan & Partners
փաստաբանական գրասենյակում։

Բացման օրը: 
10/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
10/11/2018
Ընկերության մասին:

«Կնյազյան ընդ Փարթնրս»-ը մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված իրավաբանական գրասենյակ է: