Հաշվապահի օգնական

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
Կրեդո Ֆինանս ՈւՎԿ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Տուն 16, Կիևյան 2-րդ նրբ., ք. Երևան, ՀՀ
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲԸ աշխատանքի է հրավրում Հաշվապահի օգնականի

Աշխատանքային պարտականությունները: 
  • Հաշվապահական փաստաթղթերի դասակարգում և հաշվառման վարում, բաժնի ընդհանուր գործավարության վարում ,
  • Օժանդակություն գլխավոր հաշվապահին հաշվետվությունների պատրաստման, և այլ առօրյա աշխատանքային հարցերում ,
  • Բանկի մուտքային շարժի ձևակերպում , մարումների մուտքագրում ՀԾ բանկ համակարգում
  • E-invoiceing ի ստուգում, եկած հաշիվների ծախսի,հիմնական միջոցի կամ ծառայության  գրանցում  և փոխանցումների իրականացում համապատասխանաբար իրենց ձևակերպումներով երկու  ՀԾ-ներում  /օրական/
  • Ըստ անհրաժեշտության այլ հանձնարարությունների կատարում:
     
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն 
  • Համակարգչային գիտելիքներ, MS Office , MS Excel, Հայկական Ծրագրեր համակարգ (ցանկալի է) 
  • Վերլուծական հմտություններ 
  • Սուղ ժամկետներում աշխատելու կարողություն 
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ընդհանուր դրույթների իմացություն ,
  • Մասնագիտական աճի և զարգացման ձգտում, ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն 
  • Թիմում աշխատելու գերազանց կարողություն:
Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակնեսագրականները (CV) ուղարկել credo@credofinance.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով աշխատատեղի անվանումը:

Բացման օրը: 
05/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/10/2018
Ընկերության մասին:

“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Խորհրդի 2013 թ. փետրվարի 5-ի թիվ 30Ա որոշմամբ:

“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ:

Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է: