Ապառիկ վարկավորման զարգացման մասնագետ

Ոլորտ: 
Բանկային/ Ֆինանսներ/ Հաշվապահություն/ աուդիտ
Կազմակերպության անվանում:
Կրեդո Ֆինանս ՈւՎԿ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Տուն 16, Կիևյան 2-րդ նրբ., ք. Երևան, ՀՀ
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«Կրեդո Ֆինանս» ՈւՎԿ ՓԲԸ աշխատանքի է հրավրում Ապառիկ վարկավորման զարգացման մասնագետի:

Աշխատանքային պարտականությունները: 

- Ներգրավել նոր ապառիկի կետեր;

- Ներկայացնել ընկերության ապառիկ վարկատեսակը;

- Կնքել պայմանագրեր և կատարել ընկերության աշխատանքային ծրագրի տեղադրումներ;

- Կատարել ապառիկի կետի աշխատակիցների ուսուցում;

- Ապահովել ապառիկի կետերի ընթացիկ սպասարկում;

- Կատարել փաստաթղթերի պարբերաբար հավաքագրում;

- Կատարել ընկերության ապառիկ վարկատեսակի վաճառքների կանխատեսումների իրագործումը;

- Պահպանել բարի դրացիական կապեր վաճառքի կետի աշխատակլիցների և ղեկավարների հետ նապատակ ունենալով ավելացնել ապառիկ վարկատեսակի վաճառքները:

 

Պահանջվող որակավորումները: 

- Excel ծրագրի (ֆինանսական ֆունկցիաների) իմացություն

- Հաղորդակցվելու գերազանց ունակություն

- Արագ կողմնորոշվելու ունակություն

- Պատասխանատվության զգացում

- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու, մանրամասների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն

Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակնեսագրականները (CV) ուղարկել credo@credofinance.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով աշխատատեղի անվանումը:

Բացման օրը: 
05/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/10/2018
Ընկերության մասին:

“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Խորհրդի 2013 թ. փետրվարի 5-ի թիվ 30Ա որոշմամբ:

“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ:

Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է: