Բջջային ցանցի շահագործման ավագ ճարտարագետ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
"ՎԵՈՆ Արմենիա" ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Աշտարակ, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

“Աշխատանքը ՎԵՈՆ-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Վեոն Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ)` փնտրում է թեկնածուներ “Բջջային ցանցի շահագործման ավագ ճարտարագետ”-ի  թափուր աշխատատեղի համար։

Աշխատանքային պարտականությունները: 
  • CDMA, GSM, 3G(UMTS), LTE բջջային հիմնական կայանների, ռադիոռելեային սարքավորումների, ցածրավոլտ էներգահամակարգերի (մինչև 1000V), ակումուլյատորային մարտկոցների և օդորակիչների  սպասարկում և շահագործում;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համահունչ աշխատանքների կազմակերպում և իրականացում;
  • Բջջային հիմնական կայանների վթարային                                         վերականգնողական աշխատանքների կատարում և բջջային կապի վերականգնում;
  • Սարքավորումների աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակի վիճակագրական վերլուծություն;
  •  ՀԿ-ներում վթարա-վերականգնողական  աշխատանքների կատարում:
  • Անսարքությունների բացահայտում և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
  • Ռադիոռելային կայանների սպասարկում, շահագործում և կառավարում;
  • Նոր ՌՌԳ, ՀԿ և սնուցման համակարգերի  միացում և ինտեգրացում: 
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն;
  • Առնվազն 1 տարվա ա;շխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ցանկալի է հեռահաղորդակցության բնագավառում;
  • Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ռադիոալիքների տարածման առանձնահատկությունների իմացություն;
  • Բարձրության վրա աշխատանքների կազմակերպման և իրականացման կարողություն (տանիքներ, կայմեր);
  • Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու հմտություններ և արտագնա աշխատանքի պատրաստակամություն;
  • Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանման կանոնների և պահանջների իմացություն; 
  • Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
  • Թիմում աշխատելու ունակություն և կազմակերպչական հմտություններ;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է:
Վարձատրություն/աշխատավարձ: 
Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ
Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու համար խնդրում ենք սեղմել սույն հղումը։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2018թ․հոկտեմբերի  31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am:

Բացման օրը: 
03/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/10/2018
Ընկերության մասին:

~«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։

«ՎԵՈՆ Արմենիա»-ն Beeline ապրանքանիշի ներքո 2008թ-ից Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA,  ADSL և  FTTB տեխնոլոգիաներով:

2007 թ.-ից ընկերությունը շարունակաբար զարգացնում է լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունները ADSL տեխնոլոգիայով (Hi-Line), իսկ 2012 թ.-ի մարտից ընկերությունը կոմերցիոն շահագործման հանձնեց Ինտերնետ հասանելիության ծառայությունը FTTB տեխնոլոգիայով (Hi-Line Optic), որին միանալու հնարավորություն առաջինը ստացան Գյումրի քաղաքի բնակիչները։

2008 թ.-ին «ՎԵՈՆ Արմենիա»-ն հանդիսացավ առաջին բջջային օպերատորը, որը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում առաջին 3G երրորդ սերնդի բջջային ցանցը։  Beeline 3G ցանցն ընդգրկում է ավելի քան 350 Հայաստանի բնակավայր՝ 2.9 միլիոն բնակչությամբ։ 2016թ-ին Beeline-ը տրամադրեց Հայաստանի բնակիչներին 4G սերնդի բջջային ցանցը ։

Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ՎԵՈՆ Արմենիա»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:

2013թ–ի վերջի դրությամբ Երևանի քաղաքային հեռախոսակապը թվայնացված է 100%–ով։ Ընդհանուր առմամբ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: