Տնօրենի օգնական, PR մասնագետ
Ոլորտ:
Տեղեկատվական տեխնոլոգիա/ Համակարգիչ / Ծրագրավորում
Կազմակերպության անվանում:
Q-Group
Աշխատանքի վայրը:
Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիրը:
Տնօրենի օգնական, PR մասնագետ
Աշխատանքային պարտականությունները:
- Ապահովել, տրամադրել ընդհանուր վարչական և գրասենյակային աջակցություն
- Գրել և փակցնել հոդվածներ, հաղորդագրություններ, նորություններ, հարցազրույցներ և պաշտոնական հաշվետվություններ ԶԼՄ-ներում և ընկերության կայք էջում
- Մշակել գովազդային և տեղեկատվական նյութեր
- Աշխատել սոցիալական լրատվամիջոցների հետ
- Ուսումնասիրել պոտենցյալ հաճախորդների կարիքներն ու հատուկ առաջարկներ մշակել
- Կազմակերպել գովազդի տեղադրումն ու ընթացքի վերահսկումը
- Կազմել նյութեր սոց-ցանցերում տեղադրելու համար և ակտիվություն ցուցաբերել
- Ուսումնասիրել և ղեկավարությանը ներկայացնել հանրության կարծիքը ընկերության գործունեության և արտադրանքի մասին
- Անհրաժեշտության դեպքում արձագանքել ընկերության գործունեությանը կամ արտադրանքին ուղղված քննադատություններին, պատրաստել հերքումներ, պարզաբանումներ
- Պլանավորել և իրականացնել վաճառքները խթանող միջոցառումներ
- Պատասխանել և փոխանցել մուտքային զանգեր
- Անհրաժեշտության դեպքում կատարել թարգմանություններ
- Թիմում աշխատելու կարողություն
Պահանջվող որակավորումները:
- Աշխատանքային փորձ` ցանկալի է
- Կրթություն` բարձրագույն
- Սեռը ` իգական
- Աշխատանքային գրաֆիկ` ամբողջ օր
- Տարիքը` մինչև 35
- Սահուն բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
- MS Office, Word, Excel, Outlook, Corel Draw, Photoshop -ի իմացություն
- Մարդկանց հետ շփվելու գերազանց վարվելաձև
- Ակտիվ բնավորությամբ և ունակ աշխատելու ծանրաբեռնված գրաֆիկով
- Ազատ, ճշտապահ և ուշադիր մանրամասների հանդեպ
Դիմելու ընթացակարգը:
Խնդրվում է ռեզյումեներն ուղարկել պարտադիր կցված նկարով՝ hr@q-group.am Էլեկտրոնային հասցեին, անպայման նշել, թե որ աշխատանքի համար եք դիմում, առանց նկարի ռեզյումեները չեն դիտարկվի: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ
Բացման օրը:
03/10/2018
Դիմելու վերջնաժամկետ:
31/10/2018
Ընկերության մասին:
Q-IT Ընկերությունը գործում է IT պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայում ավելի քան 9 տարի: Մենք առաջարկում ենք Ձեզ ցանցերի ամբողջական համակարգող կառավարում, խորհրդատվություն, ԱՀ բաժանորդագրային ծառայություն, տեխնիկական սպասարկում, բարձրորակ աջակցություն օգտվողներին, որը հիմնված է միջազգային լավագույն ստանդարտների և մեթոդիկայի վրա, ինչպես նաև IT ծառայությունների լիարժեք կոմպլեքս` հիմնված աութսոուրսինգի սխեմայի վրա: