ՏՏ մասնագետ

Ոլորտ: 
Տեղեկատվական տեխնոլոգիա/ Համակարգիչ / Ծրագրավորում
Կազմակերպության անվանում:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Վարդանանց18/1
Աշխատանքի նկարագիրը: 

«Վարդանանց» ՆԲԿ-ն աշխատանքի է հրավիրում ՏՏ մասնագետի:

Աշխատանքային պարտականությունները: 

- Ծրագրային ապահովման տեղադրում, նոր համակարգչային տեխնիկայի տեղադրում և փորձարկում,
- Օգտվողների գրանցում, իրավասությունների տրամադրում,
- Տեխնիկական միջոցների պրոֆիլակտիկ աշխատանքների ապահովում,
- Լոկալ ցանցի կառուցում,
- Օգտագործողների հարցերին ժամանակին արձագանքում և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջացած խնդիրների լուծում,
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման լավ հմտություններ:

Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը` hr@vardanants.am էլեկտրոնային հասցեով` "թեմա" (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը՝ «ՏՏ մասնագետ»:

Բացման օրը: 
02/10/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
26/10/2018
Ընկերության մասին:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2005թ.: Կենտրոնի հիմնական առաքելությունը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումն է, Ձեր առողջության պահպանումն  ու բարելավումը:

Առողջությունը գերագույն արժեք է,  առանց որի հնարավոր չէ ապրել լիարժեք կյանքով:

«Վարդանանց» ՆԲԿ-ում բարձրակարգ մասնագետներն աշխատում են միազգային լավագույն փորձի հիման վրա մշակված կլինիկական ուղեցույցներով: