ՄՌԿ բաժնի ղեկավար

Ոլորտ: 
Մարդկային ռեսուրսներ / Անձնակազմի կառավարում
Կազմակերպության անվանում:
Սինեմա Սթար
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Սինեմասթար Քոմփանի ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ՄՌԿ ղեկավար պաշտոնում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարի:

 

Աշխատանքային պարտականությունները: 

-Կազմակերպել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատանքները 

-Ընկերության քաղաքականության համաձայն կազմել և զարգացնել մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը 
-Մարդկային ռեսուրսների զարգացման, ներգրավվածության և մոտիվացիայի պլանավորում 
-Մշակել և զարգացնել ընկերության կանոնակարգերը, պաշտոնի նկարագրերը 
-Ներդնել աշխատակիցների արտոնությունների ծրագիր 
-Կազմել աշխատանքային պայմանագրեր, լիակատար նյութական պատասխանատվության /անհատական և կոլեկտիվ/ պայմանագրեր և համաձայնագրեր 
-Կազմակերպել աշխատակիցների անձնական գործերի և այլ փաաստաթղթերի վարում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 
-Իրականացնել աշխատաժամանակի հաշվառում 
-Կազմել և ներկայացնել ներքին և արտաքին հաշվետվություն 
-Ապահովել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերի կատարումը 
-Կադրային քաղաքականությունն իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքին և ՀՀ այլ օրենքներին համապատասխան

 

Պահանջվող որակավորումները: 

-ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքների գերազանց իմացություն 

-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում 
-Արագ կողմնորոշվելու և լարված իրավիճակում աշխատելու ունակություն 
-Թիմ ձևավորելու և թիմային աշխատանքի ներգրավելու ունակություն 
-Պատասխանատվության մեծ զգացում 
-1C ծրագրի գերազանց տիրապետում 
-Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն 
-Համակարգչային գերազանց գիտելիքներ

 

Դիմելու ընթացակարգը: 

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին`m.khloyan@cinemastar.ru 

Բացման օրը: 
27/09/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
27/10/2018
Ընկերության մասին:

Սինեմա Սթար կինոթատրոնը վայր է, որտեղ մարդիկ հավաքվում են միասին, որտեղ կարելի է ընկերների և ընտանիքի հետ վայելել նոր ֆիլմեր, որտեղ մեկ հարկի տակ են միավորվում նոր տպավորությունները, արկածները և ապրումները: