Վաճառքի մասնագետ (Պրեսելլեր)

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
«ՄԻՋՆԱԲԵՐԴ ԱԼԿՈ» ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«ՄԻՋՆԱԲԵՐԴ ԱԼԿՈ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում  եռանդուն Վաճառքի մասնագետի (պրեսելլերի), ով իրականացնելու է  ընկերության արտադրանքի վաճառքների  կազմակերպման և խթանման աշխատանքները:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Իրականացնել ընկերության արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքների կազմակերպումը, 
  • Փնտրել և վերլուծել պոտենցիալ հաճախորդներին, 
  • Բանակցություններ վարել հաճախորդների հետ, 
  • Իրականացնել հաճախորդների հետ պայմանների համաձայնեցումը, պայմանագրերի ձևակերպումն ու կնքումը, 
  • Ապահովել ընկերության արտադրանքի պատշաճ  ներկայացվածությունը վաճառակետերում և  իրականացնել մարկեթինգային գործառույթներ, 
  • Ուսումնասիրել սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բավարարվածության աստիճանը,  վաճառքների վրա ազդող գործոնները և ներկայացնել հաշվետվություն սահմանված պարբերականությամբ,
  • Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն
  • Համապատասխան ոլորտում  աշխատանքային փորձը ցանկալի է
  • Շփվելու և համոզելու ունակություն
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է
Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) gk@mijnaberd.com էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Պրեսելլեր»:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները։

 

 

Բացման օրը: 
23/09/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
23/10/2018
Ընկերության մասին:

«Միջնաբերդ ալկո» ընկերության նպատակն է՝ համադրելով հին ավանդույթներն ու նորարարությունները, ձևավորել իրենց գործին նվիրված արհեստավարժների թիմ, որոնք կստեղծեն բարձրորակ և ազնվական արտադրանք ոգելից խմիչքների սիրահարների համար։

«Միջնաբերդ ալկո» ընկերության ապրանքը արտադրվում է էկոլոգիպես մաքուր բնական հումքերից (թութ, ծիրան, հոն), որոնք մթերվում են ինչպես Արարատյան դաշտավայրից, այնպես էլ Հայաստանի նախալեռնային շրջաններից։ Արտադրվում է ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան։ 

Պրեմիում դասի դիստիլյատի արտադրություն։ Միջնաբերդ ծիրան։ Միջնաբերդ սալոր։ Միջնաբերդ խնձոր:

Ավելին՝ http://mijnaberd.com