Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Անձնական վարորդ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
Վալան Պրոֆ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի վարում , ընկերության աշխատակիցների տեղափոխում: 

Աշխատանքային պարտականությունները: 

Գործատուի և նրա ընտանիքի անդամների անվտանգ տեղափոխում ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի  արհեստավարժ վարման ապահովում:

Գործատուի և  նրա ընտանիքի անդամների զանազան հանձնարարությունների կատարում, այդ թվում կոնֆիդենցիալ:

Անհրաժեշտության դեպքում հանդես գալ որպես գործատուի ներկայացուցիչ,

Համապատասխան ժամին գտնվել հանձնարարված վայրում ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում:

Ավտոմեքենայի մաքրության ապահովում:

Էթիկայի կանոնների պահպանում ուղևորների հետ:

Գաղտնիության պահպանում:

Պահանջվող որակավորումները: 

Վարորդական իրավունքի առկայություն` BC կարգ:

Անձնական կամ ընտանեկան վարորդի աշխատանքային փորձ` նվազագույնը 2 տարվա:

Ժամանակը ճիշտ տնօրինելու հմտություններ:

 

Վարձատրություն/աշխատավարձ: 
Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը: 

Դիմել` hr@valanprof.am էլ.հասցեին ուղարկելով ինքնակեսագրություն:  Վերնագրի դաշտում նշել հաստիքի անվանումը:

Բացման օրը: 
18/09/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
18/10/2018
Ընկերության մասին:

«Վալան Պրոֆ» ՍՊԸ-ն հիմնադրվել 2000թ. հունիսին. Այդ ժամանակաշրջանում գործում էին բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում էին մետաղապլաստե և ալյումինե դռներ ու պատուհաններ. Եվ թվում էր գրեթե անհնար նորամուծություն անել շուկայում, բայց ի շնորհիվ խելացի ռազմավարության և որակյալ աշխատանքի` կարճ ժամանակում ընկերությունը առաջ գնաց և զբաղեցրեղ հատուկ տեղ հայկական շուկայում: Այս տարիների ընթացքում, «Վալան Պրոֆ» ընկերությունը կարողացավ գտնել գործընկերներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: «Վալան Պրոֆ»-ն այժմ աշխատում է այնպիսի հանրահայտ ապրանքատեսակների հետ ինչպիսիք են` «Salamander»-ը, «Pimapen»-ը, «Fenis Aluminium»-ը, «Volhovec»-ը, «GU»-ն, «New Design Porte»-ն և այլն.: