Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Հարցազրուցավար

Ոլորտ: 
Խորհրդատվական ծառայություններ
Կազմակերպության անվանում:
Breavis
Աշխատանքի վայրը: 
ՀՀ մարզեր և Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Ազատ գրաֆիկ
Աշխատանքի նկարագիրը: 

Բրեվիս ընկերությանն անհրաժեշտ են հարցազրուցավարներ տնայցերի միջոցով բնակիչների հետ դեմ առ դեմ հարցումներ անցկացնելու համար: Հարցումներն անցկացվում են ինչպես թղթային, այնպես էլ պլանշետային տարբերակներով։

Աշխատանքային պարտականությունները: 
  • Անցկացնել հարցազրույցներ բնակիչների հետ տնայցերի միջոցով;
  • մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող 4-5 օրյա դասընթացներին և վերապատրաստումներին;
  • ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող հանդիպումներին ժամանակին և պարտաճանաչ։
Պահանջվող որակավորումները: 
  • միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
  • մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք և լսելու ունակություն;
  • հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր);
  • շաբաթվա ընթացքում մինիմում չորս ամբողջ օր հասանելիություն (ներառյալ շաբաթ կիրակին);
  • տեղանքում կողմնորոշվելու ունակություն;
  • թիմային աշխատանքի հմտություններ;
  • դրական անձնային հատկանիշներ (պատասխանատվության զգացում ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք)։

ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ՝

  • ճանապարհորդել ՀՀ մարզեր;
  • կատարել երկարաժամյա աշխատանք, երբեմն նաև հանգստյան օրերին;
  • հարցումներ իրականացնել տնայցերի միջոցով;
  • ըստ անհրաժեշտության իրականացնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական աշխատանք;

ԲՐԵՎԻՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

  • միշտ ժամանակին տրվող և բարձր վարձատրություն, որն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով;
  • մարզերում աշխատելու դեպքում՝ տրանսպորտի ապահովում;
  • աշխատանք երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով;
  • կարիերայի առաջխաղացման հնարավորություն (մեր կառավարման թիմի մեծ մասը սկսել է աշխատանքը Բրեվիսում հենց հարցազրուցավարի աշխատանքից);
  • կարիքի դեպքում տեղեկանք կամ վկայական;
  • 4-5 օր տևողությամբ ուսուցում՝ աշխատանքի բուն գործընթացը սկսելուց առաջ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Բրեվիսի աշխատանքային մոտեցումներից է անկողմնակալության ապահովումը, որի նպատակով Բրեվիսի հետ համագործակցող բոլոր աշխատակիցները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն՝ ուղղակի կամ անուղղակի կերպով վերջնական արդյունքների վրա չազդելու համար:

Վարձատրություն/աշխատավարձ: 
օրական 8000-10000
Դիմելու ընթացակարգը: 

Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել ֆայլը (տես հղմամբ) https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc2Hy_8JrH4iLfGbCK-MCvC_edZ9FYkwGLme_0221UcZsdADQ/viewform

Բացման օրը: 
18/09/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
12/10/2018
Ընկերության մասին:

Մենք զբաղվում ենք հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին  ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։ Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնված է բացառապես հետազոտական տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկական կանոնակարգերով և տվյալների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներով։  Մեր հաղորդակցական գործողություններն ուղղված են հանրության վստահության ձեռք բերմանը, որը  մրցակցային անհաղթելի առավելություն է։

Ունենալով ավելի քան 10 տարվա հարուստ մասնագիտական փորձառություն՝  մենք հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 300 ծրագիր՝ պետական կառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, կրթության և հանրային առողջության ոլորտներում։ Միջին օղակի բիզնեսների զարգացմանն աջակցող հետազոտական և խորհրդատվական ծրագրերն ընկերության աշխատանքի ծավալուն մասն են կազմում, և այսօր արդեն պետական կառավարման համակարգի հետ առնչություն ունեցող նախագծերը զբաղեցնում են ընկերության ծրագրերի մոտ 25%-ը։

«Բրեվիսը» Մարքեթինգային հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (ESOMAR) և Հաղորդակցության ծրագրերի եվրոպական կենտրոնի (EU Association of Communication’s Directors) անդամ է, ինչպես նաև համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրյուսելյան «Քանթար» (TNS), նյույորքյան «Փյու Ռիսրչ», վրացական «ԳՈՐԲԻ» (GORBI) և մոսկովյան «ВЦИОМ» (Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընկերությունների հետ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման նպատակով։ Ընկերությունը տասնյակ հետազոտական մոդելների հեղինակ է (օրինակ՝ «Կյանքի որակը Հայաստանում», «Համայնքային կարիքների գնահատում»), նաև տարիների ընթացքում մշակել է նախընտրական հետազոտությունների այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս մինչև 1.5% ճշտությամբ կանխատեսել ՀՀ-ում ընտրությունների արդյունքները։