Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Մատուցող

Ոլորտ: 
Հյուրընկալություն / Տուրիզմ / Սպասարկում
Կազմակերպության անվանում:
Ամբերդ Հյուրանոց
Աշխատանքի վայրը: 
Ամբերդ Հյուրանոց
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ օր
Աշխատանքի նկարագիրը: 

Ամբերդ Հյուրանոցի թիմին անհրաժեշտ են մատուցողներ

Աշխատանքային պարտականությունները: 

Պարտականություններ 
- Սպասարկել հաճախորդներին
- Օգնել հյուրերին ուտեստ ընտրելու հարցում
- Ընդունել պատվերը և պատվերը մուտքագրել պատվերների մուտքագրման ծրագիր 

 

Պահանջվող որակավորումները: 

Պահանջվող Հմտություններ 
- Տարիք՝ 18-40 
- Աշխատանքային փորձ՝ 1-3 տարի 
- Բարետես արտաքին 
- Թիմում աշխատելու ունակություն, ճկունություն 

Դիմելու ընթացակարգը: 

Այս աշխատանքով հետաքրքրվողները կարող են իրենց СМ-ները ուղարկել info@amberdhotel.am հասցեին կամ զանգահարել 093371637 հեռախոսահամարով:

Բացման օրը: 
09/08/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/08/2018
Ընկերության մասին:

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մ բարձրությամբ: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներվ՝ Ամբերդ ամրոց 7-րդ դար (հյուրանոցից 14կմ, ծովի մակարդակից 2300 մ բարձրությամբ), Քարի լիճ (հյուրանոցից 21կմ, ծովի մակարդակից 3207 մ բարձրությամբ), Արշակունիների դամբարան 4-րդ դար (հյուրանոցից 11կմ, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ), Տեղերի վանք10-րդ դար (հյուրանոցից 11կմ, ծովի մակարդակից 1600 մ բարձրությամբ),Արտավազիկ եկեղեցի 7-13-րդ դարեր (հյուրանոցից 3,5կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ),Սուրբ Հովհաննես եկեղեցի 10-րդ դար (հյուրանոցից 3 կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ),Օրգովի ձոր (հյուրանոցից 3 կմ, ծովի մակարդակից 1670 մ բարձրությամբ) և այլ պատմամշակութային ու տեսարժան վայրեր:
Նշենք նաև, որ Բյուրականում է գտնվում աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած աստղադիտարանը (հյուրանոցից 3,5կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ), ով հանրությանը տվել է բազում հայտնագործություններ՝ աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտում: Հյուրանոցը կազմակերպում է նաև տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:
Հյուրանոցում առկա է երկու լողավազան (բացօթյա և փակ), ասիական և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան, լվացքատուն, երեսունյոթ համարներ ՝ մեկ լյուքս համար, երկու ընտանեկան, քսաներկու ստանդարտ երկտեղանի, տասներկու դելյուքս տիպի համարներ: Բոլոր համարներում առկա է պատշգամբ, մինի բար, LCD հեռուստացույցեր, արբանյակային ալիքներ, աշխատասեղան, սեղանիկ, լոգասենյակ ՝ անհրաժեշտ հիգիենայի պարագաներով, վարսահարդարիչ, խալաթ, հողաթափեր, սրբիչներ և գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցի համարներում և շենքի ներսում առկա է անվճար Wi-Fi հասանելիություն: