Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Էլ. համակարգերի նախագծող

Ոլորտ: 
Շինարարություն
Կազմակերպության անվանում:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը փնտրում է  նախագծող, էլեկտրական համակարգերի նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր գործառույթները իրականացնելու համար

Աշխատանքային պարտականությունները: 
  • Կատարել անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ուսումնասիրություն, էլեկտրական համակարգերի նախագծում իրականացնելու նպատակով
  • Վերլուծել պատվիրատուների պահանջները, մշակել համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները, կատարել Էլ. համակարգերի նախագծում
  • Իրականացնել ուժային և ղեկավարման վահանների լարուղիների նախագծում
  • Կատարել ինժեներական համակարգերի և սարքավորումների հզորությունների հաշվարկ
  • Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն
  • Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր
  • Նախագծերը համաձայնեցնել պատվիրատուների հետ
  • Իրականացնել նախագծի ծավալավորում
  • Իրականացնել մոնտաժային աշխատանքների հեղինակային հսկողություն
Պահանջվող որակավորումները: 

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ճարտարագիտության բնագավառում
  • Առնվազն 2 տարվա փորձ էլ. համակարգերի նախագծման բնագավառում
  • Էլ. համակարգերի գերազանց իմացություն
  • Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացություն
  • Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտների վերծանման ունակություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • MS Office- ի գերազանց իմացություն
  • Auto CAD, Auto CAD MEP, Revit, Adobe Acrobat  ծրագրերի գերազանց իմացություն
  • 3D Max ծրագրի իմացությունը կդիտվի, որպես առավելություն

Հմտություններ և  ունակություններ

  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
  • Պարտաճանաչություն
Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականները hr@waelcon.am էլ. Հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 010 22 50 00, 010 22 80 00, 098 02 92 87:

Բացման օրը: 
15/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
15/12/2018
Ընկերության մասին:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում  լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում  զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ:

Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ  ուղվածություններով, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար:

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի:  Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա  հիմնված  փոխհարաբերությունների  շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքնչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

  • Էլեկտրականություն
  • Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
  • Ջուր և կոյուղի
  • Օդափոխություն
  • Օդորակում
  • Ջեռուցում
  • Շատրվանային համակարգեր

  Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works):

      «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ`  Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա),  LTS Licht (Գերմանիա):

Գործընկերներ են հանդիսանում  նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա),  HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ:

Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը  պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

 «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 60-ից ավել տարբեր ոլորտների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:

«ՎԱԵԼԿՈՆ»  Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

 

Հարգանքներով` «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ