Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Նախահաշվային, ներմուծման և վաճառքի մասնագետ

Ոլորտ: 
Այլ
Կազմակերպության անվանում:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը ներմուծման, գնումների  և վաճառքների իրականացման հետ կապված գործառույթների համար փնտրում է նախահաշվային, ներմուծման և վաճառքի մասնագետ:

 

Աշխատանքային պարտականությունները: 
  • Սարքավորումների գնման, ներմուծման և վաճառքի հետ կապված տեղեկատվության պատրաստում
  • Ներմուծման համար նախնական հաշվարկների իրականացում
  • Առկա նախագծերի հիման վրա, շինարարական ուղվածություններին համապատասխան նախահաշիվների կազմում
  • Գնային առաջարկների կազմում
  • Իրականացվող նախագծերի համար գնվող ապրանքների ցանկերի կազմում
  • Կազմակեպության միջազգային գործընկերների հետ կապված ընթացիկ աշխատանքների վարում
  • Գործարքների հիման վրա իրականացվող բեռնափոխադրումների կազմակերպման, հայկական և արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցության վերահսկողության իրականացում
  • Լոգիստիկայի կանխատեսումների  ու պլանների կազմման, ծախսերի հաշվարկման, լոգիստիկայի բյուջեի գնահատման իրականացում
  • Բեռնափոխադրման ողջ գործընթացի վերահսկողության իրականացում՝ ապրանքի բարձումից մինչև պահեստ
  • Մատակարարների հետ աշխատանքի կոորդինացում և վերահսկողության իրականացում
  • Բեռնափոխադրմանը վերաբերող փաստաթղթերի կազմում և վերահսկողության իրականացում
  • Ներքին և արտաքին շուկայում հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով պարբերաբար վերլուծական աշխատանքների իրականացում:
  • Մատակարարների հետ աշխատանքի կոորդինացում և վերահսկողության իրականացում:
Պահանջվող որակավորումները: 

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) տնտեսագիտական, տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում
  • Առնվազն  2 տարվա փորձ համապատասխան բնագավառում
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • MS Office- ի գերազանց իմացություն
  • Adobe Photoshop- ծրագրի իմացություն

 

Հմտություններ և  ունակություններ

  • Գերազանց վերլուծական հմտություններ
  • Պարտաճանաչություն
  • Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
Դիմելու ընթացակարգը: 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականները hr@waelcon.am էլ. Հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 010 22 50 00, 010 22 80 00, 098 02 92 87:

Բացման օրը: 
15/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
15/12/2018
Ընկերության մասին:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետությունում  լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և քաղաքականության, Ընկերությունը շուկայում  զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Ինժեներական Լուծումներ:

Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը բոլոր ներքոնշյալ  ուղվածություններով, թե' որպես հուսալի մատակարար, թե' որպես շինարար:

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի:  Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա  հիմնված  փոխհարաբերությունների  շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքնչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

  • Էլեկտրականություն
  • Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
  • Ջուր և կոյուղի
  • Օդափոխություն
  • Օդորակում
  • Ջեռուցում
  • Շատրվանային համակարգեր

  Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն (իրականացված աշխատանքների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ www.waelcon.am/works):

      «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ տարածքում հետևյալ ապրանքանիշերի և ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ`  Clint (Իտալիա), Novair (Իտալիա), NED (Ռուսատանի Դաշնություն), Montair (Իտալիա),  LTS Licht (Գերմանիա):

Գործընկերներ են հանդիսանում  նաև ՝ VBW Engineering (Լեհաստան), Fläkt Woods (Ֆինլանդիա), MDV (Չինաստան), OMS (Սլովակիա), Thorn Lighting (Մեծ Բրիտանիա), Nowodvorski Lighting (Լեհաստան), Forma Lighting (Մեծ Բրիտանիա), JAGO (Իտալիա), SA-RA (Թուրքիա), Teclumen (Իտալիա), Fujitsu General (Ճապոնիա), Griven (Իտալիա), Sylvania (Գերմանիա), Citylux (Իտալիա), Hammer (Չինաստան), Fontana Fountains SA (Հունաստան), LEUCOS (Իտալիա),  HP Trend (Չեխիա), Dekon (Չինաստան), Lena Lighting SA (Լեհաստան), Il Fanale Group (Իտալիա), Hitema (Իտալիա), Zonca (Իտալիա), Sime (Իտալիա), Linea Light (Իտալիա), IEK (Ռուսաստան) և այլ ընկերություններ:

Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը  պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

 «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 60-ից ավել տարբեր ոլորտների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:

«ՎԱԵԼԿՈՆ»  Ընկերությունը ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նախագծին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

 

Հարգանքներով` «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ