Status message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Ֆիրմային խանութի վաճառողուհի

Ընկերության անվանումը: 
Աթենք ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Կես դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Աթենք ընկերությունը փնտրում է սպասարկման ու վաճառքի ոլորտով հետաքրքրված երիտասարդ աղջիկների ու կանանց՝ ֆիրմային խանութում վաճառողուհու առկա թափուր հաստիքը լրացնելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Վաճառքի համար ապրանքների պատրաստում, պատշաճ տեսքի ապահովում, գնապիտակների առկայության ստուգում,
  • Գնորդներին ապրանքատեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրաքնի մասին տեղեկատվության տրամադրում,
  • Ապրանքների կշռում, կտրատում
  • Բարձրակարգ սպասարկման և վաճառքի ապահովում
Պահանջվող որակավորումները: 
  • 20-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ
  • Աշխատանքային փորձը մսամթերքի վաճառքի ոլորտում ցանկալի է,
  • Գրագետ, քաղաքավարի
  • Արագաշարժ
  • Ժպտադեմ, բարեհամբույր
  • Համբերատար
Դիմելու ընթացակարգը: 

Նկարով ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ tinyurl.com/atenk-jobform:

Կարող եք մոտենալ մեր գործարաններ՝ Ծարավ Աղբյուրի 59/1 կամ Շիրակի 97 և մեզ մոտ լրացնել դիմում-հայտը:

Դիմելու վերջնաժամկետ: 
Wednesday, March 20, 2019
Ընկերության մասին: 

ԱԹԵՆՔ ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Հայր և որդի Երիցյաններ ընկերության կողմից: Այսօր Աթենքը շուկայում ներկայանում է ավելի քան 150 ապրանքատեսակով: Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի ու միայն այս ապրանքանիշին բնորոշ համով: Տարիների ընթացքում կարողանալով միավորել Ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների եռանդն ու ներուժը, այսօր մենք ունենք ամուր թիմ, թիմ, որի համախմբված աշխատանքից ծնվում են այնպիսի արդյունքներ, որոնց հնարավոր չէր հասնել միայնակ:

Մենք չենք կարևորում աշխատանքային փորձը, մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի, նպատակասլաց, համառ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ, մարդիկ, ովքեր հասկանում են, որ մեր, մեր երեխաների, մեր ժողովրդի բարօրությունը կախված է դեպի մասնագիտությունն ուղղված վերաբերմունքից: