Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Ադմինիստրատիվ օգնական

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
Վալան Պրոֆ ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Պատրաստել և վարել ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի  և նյութերի շարժը:

Աշխատանքային պարտականությունները: 

1. Ընդունել ղեկավարի քննարկմանը ներկայացվող թղթակցությունը, փոխանցել կազմակերպության ստորաբաժանումներին կամ կոնկրետ կատարողներին:

2.  Պատրաստել ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:

3.  Կազմակերպել ղեկավարի հեռախոսային բանակցությունների անցկացումը, գրառել նրա բանակցությունների ժամանակ ստացվող տեղեկատվությունը և նրան իրազեկել դրանց բովանդակության մասին:

4. Ղեկավարի հանձնարարությամբ կազմել նամակներ, հարցումներ և այլ փաստաթղթեր, պատրաստել պատասխան գրություններ հեղինակներին:

5. Վարել ելից և մտից գրությունների գրանցամատյան:

6.  Պատասխանել հեռախոսազանգերին և ընդունել հյուրեր:

7.  Օգտագործել գրասենյակային սարքավորումները, ինչպես օրինակ Ֆաքս, պատճենահանման սարք, հեռախոս և համակարգչային ծրագրեր, տիրապետել բջջային հեռախոսների հավելվածների օգտագործմանը` Viber, Whats App, Messenger և այլն:

8.  Կազմակերպել և կոորդինացնել տնօրենի գործուղումները` ներառյալ տոմսերի, հյուրանոցների ամրագրումը և պատվերները:

 

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթություն (Բակալավրի աստիճան):

- Նվազագույնը 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային փորձ:

- MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի լավ իմացություն (Word, Excel, power point):

- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների  լավ  իմացություն:

- Գերազանց հաղորդակցման հմտություններ:

- Ժամանակի կառավարման հմտություններ:

Վարձատրություն/աշխատավարձ: 
Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը: 

Դիմել`   hr@valanprof.am էլ. հասցեին ուղարկելով ինքնակենսագրություն:

Բացման օրը: 
20/09/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
20/10/2018
Ընկերության մասին:

«Վալան Պրոֆ» ՍՊԸ-ն հիմնադրվել 2000թ. հունիսին. Այդ ժամանակաշրջանում գործում էին բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում էին մետաղապլաստե և ալյումինե դռներ ու պատուհաններ. Եվ թվում էր գրեթե անհնար նորամուծություն անել շուկայում, բայց ի շնորհիվ խելացի ռազմավարության և որակյալ աշխատանքի` կարճ ժամանակում ընկերությունը առաջ գնաց և զբաղեցրեղ հատուկ տեղ հայկական շուկայում: Այս տարիների ընթացքում, «Վալան Պրոֆ» ընկերությունը կարողացավ գտնել գործընկերներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: «Վալան Պրոֆ»-ն այժմ աշխատում է այնպիսի հանրահայտ ապրանքատեսակների հետ ինչպիսիք են` «Salamander»-ը, «Pimapen»-ը, «Fenis Aluminium»-ը, «Volhovec»-ը, «GU»-ն, «New Design Porte»-ն և այլն.: