Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Հսկիչ-վաճառող

Ոլորտ: 
Վաճառք
Կազմակերպության անվանում:
Majid Al Futtaim Hypermarkets AM
Աշխատանքի վայրը: 
Ք. Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ Դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Քարֆուր սուպերմարկետը փնտրում է աշխատակիցներ տարբեր բաժիններում աշխատելու համար

Աշխատանքային պարտականությունները: 

-դասավորել ապրանքը դարակաշարերի վրա
-հետևել ապրանքների ժամկետներին
-հետևել բաժնի մաքրությանը
-սպասարկել հաճախորդներին

Պահանջվող որակավորումները: 

-արագաշարժ

-պատասխանատվության բարձր զգացում

-ազնիվ

-թիմում աշխատելու ունակություն

 

 

 

Վարձատրություն/աշխատավարձ: 
սկսած 78000 ՀՀ դրամ
Դիմելու ընթացակարգը: 

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել recruitment-arm@mafcarrefour.com էլ. հացեին կամ  մոտեցնել Արշակունյաց 34/3 Եր7ն Մոլլ Քարֆուր Սուպերմարկետ :

Բացման օրը: 
30/01/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/03/2018
Ընկերության մասին:

Մաջիդ Ալ Ֆութաիմի մասին

Մաջիդ Ալ Ֆութաիմի մասին
Հիմնադրված 1992 թվականին՝ Մաջիդ Ալ Ֆութաիմը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում առևտրի և ժամանցային կենտրոնների ոլորտում առաջատարն է:

Մաջիդ Ալ Ֆութաիմի նշանավոր բիզնես պատմությունը սկսվել է մի մարդու տեսլականով՝ վերափոխել առևտրի և ժամանցային ոլորտները, և ստեղծել լավագույն պահեր բոլորի համար ամեն օր: Այն դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահարգված և ամենահաջողված բիզնեսը՝ գործունեություն ծավալելով ավելի քան 15 միջազգային շուկաներում, ունենալով ավելի քան 40,000 աշխատակից և հասնելով Միջին Արևելքում մասնավոր ձեռնարկությունների մեջ ամենաբարձր վարկանիշին:

Մաջիդ Ալ Ֆութաիմին է պատկանում 21 առևտրի կենտրոն, 12 հյուրանոց, 3 բնակելի համայնքներ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ ունենալով տարածաշրջանում զարգանալու հետագա ծրագրեր: Այս ամենի մեջ է ներառվում Դուբայի հայտնի «Մոլ օֆ Էմիրեյթս»-ը, քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնները, ինչպես նաև 4 համայնքային առևտրի կենտրոններ, որոնք համատեղ ձեռնարկություն են հանդիսանում Շարժայի կառավարության հետ: Այն հանդիսանում է նաև ֆրանսիական հայտնի Քարֆուր ընկերության բացառիկ և պաշտոնական ֆրենչայզ իրականացնողը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում՝ ունենալով ավելի քան 38 հիպերմարկետ և 210 սուպերմարկետ 15 երկրներում:
Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգի մեջ է մտնում Մերձավոր Արևելքում հայտնի «Վոքս Սինեմա» կինոթատրոնների ցանցը, որոնց թիվը հասնում է 318-ի, «Մեջիք Պլանետ» մանկական ժամանցային կենտրոնները, որոնց թիվը հասնում է 16-ի, ինչպես նաև իդեալական հանգստի և ժամանցային այնպիսի վայրեր, ինչպիսիսք են՝ «Սքայ Դուբայ» և «ԱյՖլայ Դուբայ»-ը: Մաջիդ Ալ Ֆութաիմը հանդիսանում է նաև «Նաժմ» բանկային քարտեր արտադրող սպառողական ֆինանսական կազմակերպության հիմնադիրներից մեկը, ինչպես նաև հանդիսանում է նորաձևության բիզնեսում հայտնի այնպիսի միջազգային բրենդների ներկայացուցիչ, ինչպիսիք են՝ «Աբերկրոմբի Էնդ Ֆիտչ», «Ջյուսի Կուտյուր», «Հալսթոն Հերիթեյջ», ներդրում ունենալով նաև առողջապահական բիզնեսում: Ընդ որում՝ Մաջիդ Ալ Ֆութաիմը նաև համատեղ գործունեություն է ծավալում համաշխարհային «Դալկիա» կազմակերպության հետ, իսկ վերջերս մեծ համագործակցություն է սկսել ռեստորանային բիզնեսում հայտնի «Գուրմե Գուլֆ» կազմակերպության հետ: