Տնօրենի օգնական

Ոլորտ: 
Կազմակերպչական
Կազմակերպության անվանում:
Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ
Աշխատանքի վայրը: 
Շիրակի 2/2
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Ընկերությունը փնտրում է տնօրենի օգնականի, ով պատասխանատվորեն կիրականացնի իրեն ստանձնած պարտականությունները:

Աշխատանքային պարտականությունները: 

- Տնօրենի պարտականությունների և նախաձեռնությունների ադմինիստրատիվ աջակցության իրականացում

- Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում, համակարգում, ըստ անհրաժեշտության փոխանցում

- Հանդիպումների, օրակարգերի կազմում

- Փաստաթղթաշրջանառության կառավարում, արդյունավետության վերահսկում

- Ընդհանուր փաստաթղթերի պատճենում և համակարգում

- Նամակագրության վարում և փաստաթղթերի կազմում

Պահանջվող որակավորումները: 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է լեզվաբանական

- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

- Արդյունավետ և կազմակերպված աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն

- Միջանձնային շփման գերազանց ունակություն, բարեհամբյուր վարվելակերպ

- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն

Դիմելու ընթացակարգը: 

Պահանջներին համապատասխան անձիք ուղարկեն ինքնակենսագրականները lusinem@effectgroup.am հասցեին՝ վերնագրի մասում նշելով "Տնօրենի օգնական":

Բացման օրը: 
12/11/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/11/2018
Ընկերության մասին:

Էֆֆեկտ գրուպ ՓԲԸ-ն զբաղվում է շինանյութերի արտադրմամբ և վաճառքով: Ունենալով սեփական արտադրամասը՝ աջակցում է տեղական աշխատաշուկայի զարգացմանը  և այսօր հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողներից մեկը: