Վաճառքի մասնագետ

Ոլորտ: 
Վարչական/ Գրասենյակային
Կազմակերպության անվանում:
"BIAYNA TRANS" LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Հայաստան
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

«Բիայնա Տրանս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում 20-26 տարեկան իգական սեռի աշխատակցի՝ վաճառքի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականությունները: 
  • Տրանսպորտային-խորհրդատվական ծառայությունների մատուցում
  • Նոր պատվիրատուների ներգրավում
  • Նոր ստացված հարցումների մշակում
  • Զբաղեցրած պաշտոնից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները: 
  • Բարձրագույն կրթություն
  • Գործնական բանակցությունների գրագետ վարման հմտություններ
  • Գրավոր և բանավոր լավ հաղորդակցման հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի՝ գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
Դիմելու ընթացակարգը: 

Եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին, կարող եք Ձեր Ինքնակենսագրություններն (CV) ուղարկել biaynatrans@inbox.ru էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը:

Բացման օրը: 
14/08/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
31/08/2018
Ընկերության մասին:

«Բիայնա Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը հիմնադրվել է 2011թ.ին: Ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ ծովային, երկաթուղային և ավիատրանսպորտով, մատուցում է տրանսպորտային-խորհրդատվական ծառայություններ: