Warning message

Հարգելի այցելու, սույն հայտարարության գործողության ժամկետն ավարտված է և Դուք այլևս չեք կարող դիմել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Մարքեթոլոգ/շուկայագետ

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
Դելտապրո ՍՊԸ / Deltapro LLC
Աշխատանքի վայրը: 
Երևան, Արշակունյաց 34
Աշխատաժամանակի տեսակը: 
լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Դելտապրո ընկերությանն անհրաժեշտ է մարքեթոլոգ/շուկայագետ հետևյալ գործառույթներով՝

Աշխատանքային պարտականությունները: 

1. Մարքեթինգային պլանի և ռազմավարության մշակում, բյուջեի պլանավորում և կազմում 
2. Շուկայի և մարքեթինգային գործունեության ուղղությունների համալիր ուսումնասիրություն
3. Մրցակիցների գնային քաղաքականության ուսումնասիրություն 
4. Մրցունակ ապրանքատեսականու դիրքի և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն
5. Սպառողների վարքագծի և պահանջմունքների դինամիկայի և միտումների հետազոտություն
6. Ընկերության կորպորատիվ ոճի մշակում
• Brandbook-ի ստեղծում /այցեքարտերի, նամակների ,պրեզենտացիոն նյութերի,ֆիրմային տպագրական արտադրանքի միասնական ոճի մշակում/
7. Ընկերության իմիջի և ընկերության արտադրանքի առաջխաղացում offline և online հարթակներում
8. Գովազդային արշավների մշակում, պլանավորում և արդյունավետության գնահատում
• Մեդիապլանավորում /ԶԼՄ-ների, վեբ-կայքերի, հեռուստաալիքների, և այլ
• գովազդների տեղադրման համար նախատեսված, տեղեկատվական հարթակների վերլուծության իրականացում և ընտրություն
9. PR միջոցառումների կազմակերպում Event միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում 
10. Օնլայն արշավների իրականացում և կառավարում
• SEO – օպտիմալացում /web կայքի որոնողական օպտիմալացում/
• SMM առաջխաղացում /սոց.ցանցերում` Facebook Gogle + , Linkedin, Youtube/
• ընկերության Էջերի կառավարում, թարմացում, առաջխաղացում/E- mail marketing
11. Վաճառքները խթանող միջոցառումների պլանավորում և իրականացում
12. Ձեղչային քաղաքականության իրականացում, գնորդների որոշակի խմբերի համար արտոնությունների սահմանում
13. Լոյալության ծրագրի մշակում /կուտակային քարտ , նվեր քարտ և այլն/
14. Արտաքին գործընկերոջ հետ սերտ համագործակցություն
15. Հայաստանյան շուկայում բրենդերի առաջխաղացմանը մասնակցելու վերաբերյալ թրենինգների կազմակերպում 
 

Պահանջվող որակավորումները: 

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ մարքեթինգի ոլորտում
Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում առնվազն 1 տարի
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Microsoft Office փաթեթի իմացություն

Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական/ռեզյումե hr@deltapro.am էլեկտրոնային հասցեին ՝պարտադիր նշելով հաստիքի անվանումը:

 

Բացման օրը: 
13/06/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/07/2018
Ընկերության մասին:

   Դելտապրո ընկերությունն իրականացնում է դռների, պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների, ապակե ցուցափեղկերի, ավտոմատ և սլայդ դռների, շետավարագույրների, դարպասների, գրասենյակային միջնորմերի և կահույքի արտադրություն և տեղադրում:
    Հիմք ընդունելով միայն բարձրորակ հումք՝ ընկերությունը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես լավագույն լուծումների առաջարկողը հայաստանյան շուկայում: