Արտադրամասի պետ

Ոլորտ: 
Արտադրություն
Կազմակերպության անվանում:
"ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
Երևան
Աշխատաժամանակի տեսակը: 
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը: 

Արտադրության աշխատանքի կազմակերպում

Աշխատանքային պարտականությունները: 

Աշխատանքի պարտականություններ՝

  1. Պլանավորել և վերահսկել ամենօրյա արտադրության աշխատանքը,
  2. Վերահսկել և ապահովել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը,
  3. Ապահովել և վերահսկել արտադրական առաջադրանքների և պլանների կատարման ընթացքը,
  4. Ուսումնասիրել և վերլուծել կատարված և կատարվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշներն ու արդյունքները, համակարգել և ընդհանրացնել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ:
  5. Արտադրության աշխատակիցների կառավարում,
  6. Վերահսկել աշխատակազմին հանձնարարված աշխատանքը,
  7. Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները և կազմակերպել դրանց վերացման գործընթացը:
Պահանջվող որակավորումները: 

Պահանջվող որակավորումները՝

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ  արտադրությունում,
  • մաթեմատիկական կրթություն,
  • կազմակերպչական մեծ ջիղ,
  • Հաղորդակցության զարգացած հմտություններ,
  • Արական սեռի ներկայացուցիչ /մինչև 40 տարեկան/,
  • Ճկունություն, վճռականություն, համառություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,

 

 

Վարձատրություն/աշխատավարձ: 
150000-250000
Դիմելու ընթացակարգը: 

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ռեզյումեները ուղարկել hr@gmgdoors.com էլ հասցեով` Հասցեի դաշտում նշելով “Արտադրամասի պետ” անվանումը կամ զանգահարել` 041-577-935:

Բացման օրը: 
16/11/2017
Դիմելու վերջնաժամկետ: 
30/10/2018
Ընկերության մասին:

GMG DOORS ընկերությունն ավելի քան 14 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել տեղական շուկայում: Դռները պատրաստվում են որակյալ МДФ-ից:

Ապրանքատեսականին ներկայացված է թե Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, թե Հայաստանից դուրս: