Օֆիս-մենեջեր

Ոլորտ: 
Վարչական/ Գրասենյակային
Կազմակերպության անվանում:
"ՋԻ-ԷՄ-ՋԻ ԳՐՈՒՊ" ՍՊԸ
Աշխատանքի վայրը: 
ք. Երևան, Սևանի փողոց 5
Աշխատաժամանակի տեսակը: 
10:00-19:00
Աշխատանքի նկարագիրը: 

GMG GROUP ընկերությունն աշխատանքի է հրավիրում օֆիս-մենեջերի:

 

 

Աշխատանքային պարտականությունները: 
  • Կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել հաշվետվություններ հումք-նյութերի, ծառայությունների, գովազդների շուկայական գների վերաբերյալ տեղական ու արտասահմանյան շուկաներից,
  • Գտնել նոր մատակարարներ, հաստատել համագործակցություններ,
  • Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը,
  • Իրականացնել «Ապառիկը տեղում» գործարքները, ձևակերպել համապատասխան փաստաթղթերը, սպասարկել հաճախորդներին, կազմակերպել ամբողջ գործընթացը,
  • Կազմել արտահանվող և ներմուծվող ապրանքների փաստաթղթերը,
  • Այլ հանձնարարություններ անմիջական ղեկավարի կողմից:
Պահանջվող որակավորումները: 
  • Իգական սեռի ներկայացուցիչ,
  • Բարձրագույն կրթություն,
  • Microsoft Office-ի իմացություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Նախաձեռնող, ճկուն, ճշտապահ:
Վարձատրություն/աշխատավարձ: 
Աշխատավարձը սկսած 120000 դրամից:
Դիմելու ընթացակարգը: 

Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեն ուղարկել hr@gmgdoors.com էլ հասցեով` Հասցեի դաշտում նշելով “Օֆիս-մենեջեր” անվանումը:

 

 

 

Բացման օրը: 
18/07/2018
Դիմելու վերջնաժամկետ: 
30/10/2018
Ընկերության մասին:

GMG DOORS ընկերությունն ավելի քան 14 տարի զբաղվում է մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ: Շնորհիվ որակյալ արտադրանքի և տեսականու լայն ընտրության` ընկերությունն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել տեղական շուկայում: Դռները պատրաստվում են որակյալ МДФ-ից:

Ապրանքատեսականին ներկայացված է թե Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, թե Հայաստանից դուրս: